Ամենածույլ խնձորով կարկանդակը. Ամեն ինչ խառնում ենք և լցնում ջեռոցի տապակի վրա

Ամենածույլ խնձորով կարկանդակը ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ամենածույլ խնձորով կարկանդակը. Առատ լցոն և քիչ խմոր: Ներկայացնում ենք համեղ, խնձորով կարկանդակի ամենահեշտ բաղադրատոմսերից մեկը, որը պատրաստելու համար շատ ժամանակ չեք ծախսի, իսկ արդյունքն ուղղակի հիասքանչ է։

Ամենածույլ խնձորով կարկանդակը

Ամենածույլ խնձորով կարկանդակը. Բաղադրիչները

_ ձու 3 հատ

_ մի պտղունց աղ

_ շաքարավազ 100 գ

_ վանիլին ըստ ճաշակի

_ կարագ 100 գ

_ ալյուր 300 գ

_ փխրեցուցիչ 8 գ

_ խնձոր 450 գ

_ կիտրոնի հյութ՝ խնձորը ցողելու համար

_ չամիչ 80 գ

_ շաքարի փոշի

Ամենածույլ խնձորով կարկանդակը Ամենածույլ խնձորով կարկանդակը
Ամենածույլ խնձորով կարկանդակը. Պատրաստման եղանակը

_ Ձվերը հարել աղով և աստիճանաբար ավելացնել շաքարավազն ու վանիլային շաքարավազը, հարել, մինչև փարթամ ու թանձրանա։

_ Կարագը հալեցնել ու հովացնել, լցնել ձվային զանգվածի մեջ, խառնել։

_ Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ։

_ Ալյուրը լցնել զանգվածի մեջ, հունցել, մինչև ամբողջովին համասեռ դառնա։ Զանգվածը կլինի կպչուն, շատ թանձր։

_ Մաքրել խնձորները և քերիչով քերել կամ մանր կտրատել, ցողել կիտրոնի հյութ։

_ Խմորին ավելացնել չամիչն ու խնձորը, խառնել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, այն յուղել և խմորը լցնել վրան, հարթեցնել։

_ Թխել 180 աստիճանով մոտ 20 — 30 րոպե, ամեն ինչ կախված է ձեր ջեռոցի բնութագրերից։

_ Հովացրեք թխվածքը ձևամանի մեջ։ Վրան ցանել շաքարի փոշի և կտրատել կտորներով։

Ամենածույլ խնձորով կարկանդակը
Նուրբ, փափուկ, շատ բուրավետ և բերանում հալչող թխվածք, որի պատրաստման համար կծախսեք ընդամենը 15 րոպե և մի փոքր ժամանակ թխելու համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սալորով բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք