Ամենահամեղ շառլոտկան. Այս գաղտնիքով բաղադրատոմսն անկրկնելի է

Ամենահամեղ շառլոտկան ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ամենահամեղ շառլոտկան. Այս գաղտնիքով բաղադրատոմսն անկրկնելի է: Շատերը գիտեն, թե ինչպես կարելի է թխել այս խնձորով համեղ խմորեղենը
Բնականաբար կան տարբեր բաղադրատոմսեր, բայց այն, որ մենք ենք ներկայացնում՝ շատ անսովոր է և ինքնատիպ:

Անպայման փորձեք պատրաստել այս եղանակով, և արդյունքը չի հիասթափեցնի ձեզ և ձեր սիրելիներին: Ստացվում է շատ նուրբ ու անիրատեսականորեն համեղ թխվածք:

Ամենահամեղ շառլոտկան

Ամենահամեղ շառլոտկան. Անհրաժեշտ բաղադրիչները

Կրեմ

  • Կաթ 250 մլ
  • Կարագ 30 գ
  • Ձու 1 հատ
  • Շաքար 50 գ
  • Վանիլային շաքար 10 գ
  • Օսլա 20 գ
  • Աղ

Խմոր

  • Ալյուր 300 գ
  • Թթվասեր 150 գ
  • Բուսական յուղ 100 մլ
  • Ձու 4 հատ
  • Շաքարավազ 150 գ
  • Փխրեցուցիչ 2 թեյի գդալ
  • Վանիլային շաքար 10 գ
  • Աղ
  • Խնձոր 2 հատ

Ամենահամեղ շառլոտկան

Ամենահամեղ շառլոտկան. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Սկզբի համար պատրաստել սերուցքը, դրա համար ձուն կոտրել կաթսայի մեջ, ավելացնել մի պտղունց աղ, վանիլային շաքար, սովորական շաքար և օսլա: Մանրակրկիտ խառնել ամեն ինչ:
  2. Այնուհետև կաթսայի մեջ լցնել տաքացրած կաթը, դնել կրակին, անընդհատ խառնելով, եփել: Դրանից հետո ավելացնել կարագը և թող կրեմը սառչի: Ծածկեք կրեմը կպչուն սննդային թաղանթով:
  3. Այժմ պատրաստելու ենք խմորը, դրա համար ձվերը կոտրել խորը ամանի մեջ, ավելացնել շաքար, վանիլային շաքար, մի պտղունց աղ և ամեն ինչ խառնում հարիչով: Ավելացնել թթվասեր, լցնել բուսական յուղը:
  4. Հետո, լցրնել մաղած ալյուրը և փխրեցուցիչը, խառնել խմորը:
  5. Խնձորից հանել միջուկը, մաքրել կեղևից և կտրել կտորներով: Որպեսզի խնձորը չսևանա, դրանք ցողեք կիտրոնի հյութով:
  6. Մենք կտրատած խնձորները լցնել խմորի մեջ և լավ խառնել: Ստացված զանգվածը լցնել ձևամանի մեջ, որի հատակը և կողքերը նախապես ծածկում ենք յուղաթղթով, որն էլ իր հերթին յուղում ենք:
  7. Խմորըի մակերսը հավասարեցնել, կրեմը լցնել խոհարարական տոպրակի մեջ և խմորի վերևի մասը ձևավորում:
  8. Ձևամանը դնել նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 35-40 րոպե:

Ամենահամեղ շառլոտկան

Ամենահամեղ շառլոտկան պատրաստ է: Դուք դեռ չեք փորձել նման համեղ՝ խնձորով կարկանդակ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խնձորով աղանդեր 

Խնդրում ենք Գնահատեք