Ամենահամեղ շոռակարկանդակները ջեռոցում կպատրաստեք մատչելի բաղադրատոմսով:
Այս կաթնաշոռային կեքսերը ձեզ անպայման դուր կգան՝ փարթամ, փափուկ, խոնավ, շատ ախորժելի ու բուրավետ։ Որպես քաղցր հավելումներ, կարող եք վերցնել այն, ինչ կցանկանք:

Ամենահամեղ շոռակարկանդակները. Բաղադրիչները
_ կաթնաշոռ 400 գ
_ ձու 1 հատ
_ 1 պտղունց աղ
_ շաքարավազ 1-2 ճաշի գդալ
_ սպիտակաձավար 3 ճաշի գդալ
_ թթվասեր 1 ճաշի գդալ
_ վանիլին
_ փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_ չամիչ 2 ճաշի գդալ
_ ցիտրուսային կեղև

Ամենահամեղ շոռակարկանդակները. Պատրաստման եղանակը
_ Կաթնաշոռին խառնել ձու, աղ, շաքարավազ, վանիլին և փխրեցուցիչ։
_ Եթե զանգվածը չոր է, ավելացրեք թթվասեր կամ մածուն։
_ Բլենդերով հարել զանգվածը մինչև հարթ վիճակի հասնի:
_ Զանգվածը լավ հունցել, ավելացնել չամիչը, կեղևը և ձեր ճաշակով ցանկացած հավելում։
_ Խմորը լցնել սիլիկոնե կաղապարների մեջ։
_Թխել 180 աստիճանով մոտ 30 — 35 րոպե, ամեն ինչ կախված է ձեր ջեռոցից։

Մատուցել շոռակարկանդակները մուրաբայով, շոկոլադե մածուկով, թթվասերով, մեղրով և այլ քաղցր հավելումներով ըստ ձեր ճաշակի։ Յուղալի թթվասերը կարող եք հարել շաքարի փոշիով և մատուցել այս կրեմի հետ։
Բուն զանգվածին կարող եք ավելացնել ծիրանի չիր և այլ չրեր։ Շոռակարկանդակները առողջարար են ստացվում՝ առանց կաթիլ յուղի, այնպես որ կարող եք անվերջ ուտել։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ առանց ջեռոցի







