Ամենահեշտ Ռուլետ դասական տարբերակով 2 րոպեում

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստում ենք աշխարհի ամենահեշտ և պարզ ռուլետը հաշված րոպեներում։ Վերջանում է 2-5 րոպեում, համը իմաստ չունի գովերգելը, եթե մեկ անգամ փորձեք, ստիպված կլինեք միանգամից երկու հատ թխել։ Իսկապես արտակարգ ռուլետ ենք ստանալու։

Ամենահեշտ Ռուլետ դասական տարբերակով 2 րոպեում

Քաղցր Ռուլետ բաղադրատոմս

_Ձու — 2 հատ

_Խտացրած կաթ — 250 գր — 1 բանկա

_Սոդա — 1 թ․ գդ․

_Ալյուր — 250 գր․

_Ջեմ կամ եփովի կրեմ — 200 գր․

_Միրգ — օրինակ մանդարին -10 հատ

Դասական ռուլետ Պատրաստման եղանակը

_2 ձուն կոտրում ենք մի փոքր հարում

_Վրան ավելացնում ենք խտացրած կաթ

_Սոդա ենք լցնում մեկ թեյի գդալ

_250 գրամ ալյուրը պարբերաբար խառնելով ստանում ենք նման խտության խմոր

_Թավայի վրա երկկողմանի կալակա ենք փռում այնպես, որ վստահ լինենք, որ անվնաս դուրս կգա խմորը, անպայման ձիթայուղ ենք քսում վրան

_Խմորն ամբողջությամբ լցնում ենք մեջը, մոտ 20 րոպե պետք է եփվի 160-180 աստիճանում, ծակոտկեն վրադագույն դառնալուն պես կհանեք

_Այդ ընթացքում մաքրենք մանդարիններ, որոնք շարելու ենք մեջը, կարող ենք այն փոխարինել սեզոնային որևէ այլ փափուկ կեղևահան մրգով

_Խմորը հանում ենք ջեռոցից, անմիջապես շուռ ենք տալիս սիլիկոնե լավաշի վրա, կարող եք այն փոխարինել թաց սրբիչով, կամ կալկայով

Ամենահեշտ Ռուլետ դասական տարբերակով 2 րոպեում

_Կարևորը այստեղ արագ գործելն է հնարավորինս, որպեսզի խմորը չճաքի

_Լցնում ենք 200 գրամ որևէ ջեմ կամ մեր դեպքում եփովի սովորական կրեմ, որի պատրաստման եղանակը երևի թե բոլորս էլ գիտենք, կարող եք այն տեսնել նաև մեր ալիքում էկլերի պատրաստման տեսանյութուն, կրեմի նույն բաղադրատոմսն է, ես հղումը կթողնեմ անպայման

_Շարում ենք մանդարինները

_Այժմ սիլիկոնե լավաշով փաթաթում ենք ռուլետը

_Սննդային թաղանթ ենք փռում, սիլիկոնից փոխանցում ենք ռուլետը սննդային թաղանթի վրա, այն լավ փաթաթում թաղանթով, որպեսզի հնարավորություն չունենա այլևս ճաքելու, չնայած խմորի այս տարբերակում երբեք չի էլ ճաքում

Ամենահեշտ Ռուլետ դասական տարբերակով 2 րոպեում

_Այսպես փաթաթած կմնա մոտ 20 րոպե սենյակային ջերմաստիճանում, այնուհետև մեկ ժամ սառնարանում

_Լավ սառելուց հետո նոր կհանենք սառնարանից, շաքարի փոշի կցանենք վրան, որն ի դեպ ես եմ ամեն անգամ թարմ պատրաստում օգտագործելուց առաջ, դա էլ կարող եք էկլերի տեսանյությունում գտնել

_Կտրատելուց, հիանալուց հետո կհյուրասիրենք

Իսկ դուք խնդրում եմ լայքեր դրեք ինձ, դա ինձ համար լավագույն գնահատականը կլինի, դե իսկ եթե բաժանորդագրված չեք ապա սեղմում եք բաժանորդագրվել կոճակին և կողքի զանգակին։

Ամենահեշտ Ռուլետ դասական տարբերակով 2 րոպեում Տեսանութ

  • Դե ինչ բարի ախորժակ։
Խնդրում ենք Գնահատեք