Սա ամենապարզ շառլոտ պատրաստելու արագ բաղադրատոմսերից մեկն է:
Թխվածքն այնքան բուրավետ է, փարթամ, ամենանուրբ կառուցվածքով, որ անպայման ուշադրություն կդարձնեք կարկանդակի այս տարբերակին։

Ամենապարզ շառլոտ. Անհրաժեշտ բաղադրիչները
_ ձու 4 հատ
_ շաքարավազ 150 գ
_ ալյուր 1 բաժակ
_ խնձոր 4 հատ

Ամենապարզ շառլոտ. Պատրաստման եղանակը
_ Ձվերը միացնել շաքարավազի հետ և հարել հարիչով, մինչև դառնա թանձր ու փարթամ, սպիտակ զանգված։ Հարել մոտ 5-7 րոպե։
_ Եթե ցանկանում եք վստահ լինել, որ թխվածքը շատ փարթամ լինի, ապա սպիտակուցներն առանձնացրեք դեղնուցներից, շաքարավազը բաժանել երկու մասի և առանձին-առանձին հարել, ապա խառնել և հարել մինչև համասեռ լինի։
_ Ալյուրը մաղել և ավելացնել ձվի զանգվածին, հարել մինչև հարթ լինի։
_ Խոշոր խնձորները մաքրել, հեռացնել կեղևը, կտրատել և խառնել խմորի հետ։
_ Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։
_ Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 30-40 րոպե, բայց նայեք ձեր ջեռոցին և ատամի փայտիկով ստուգեք պատրաստությունը:

Հովացրած թխվածքին շաքարի փոշի ցանել և շառլոտը մատուցել սեղանին։
Նման հոյակապ թխվածքին ըստ նախընտրության կարելի է նաև դարչին ավելացնել, վրան լցնել հալած շոկոլադ կամ քսել հարած սերուցք։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Էստերխազի








