Ամենափափուկ տորթը. Մեր ընտանիքի ամենասիրված աղանդերներից մեկը

տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ամենափափուկ տորթը. Մեր ընտանիքի ամենասիրված աղանդերներից մեկը: Միշտ հաճույքով պատրաստում ենք այն: Ստացվում է շատ համեղ, քնքուշ և ախորժելի: Քաղցրավենիքի սիրահարների համար այս բաղադրատոմսն իսկական գտածո է, ավելի լավ ու հեշտ բան դժվար է պատկերացնել:

Ամենափափուկ տորթը

Ամենափափուկ տորթը. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Ձու 4 հատ
  • Ալյուր 350 գ
  • Յուղ 200 մլ
  • Կաթ 180 մլ
  • Շաքար 220 գ
  • Աղ 1 պտղունց
  • Փխրեցուցիչ 24 գ
  • Վանիլային յոգուրտ 110 գ
  • Վանիլային շաքար 7,5 գ
  • Կիտրոնի քերուկ
  • Կակաոյի փոշի 1 ճաշի գդալ

տորթ

Ամենափափուկ տորթը. Ինչպես պատրաստել

  1. Ձվերը կոտրել խորը ամանի մեջ, ավելացնել աղը և թեթև հարել: Այնուհետև ավելացնել շաքարավազը և մանրակրկիտ հարել:
  2. Այնուհետև դրա մեջ բուսական յուղ լցնել փոքր մասերով և խառնել: Հաջորդը քայլով լցնել կաթը, շարունակել հարել: Վանիլային յոգուրտը լցնել, հետո էլի հարել:
  3. Այնուհետև ավելացնել վանիլային շաքարավազը, մեկ կիտրոնի կեղևի քերուկը, և ​​խառնել: Ալյուրը և փխրեցուցիչը միասին մաղել, աստիճանաբար լցնել ամանի մեջ: Խառնել խառնիչով:
  4. Խմորի մի փոքր մասն առանձնացնել և դրա մեջ լցնել կակաո: Խառնել ամեն ինչ մանրակրկիտ, մինչև միասեռ զանգված դառնա:
  5. Վերցնել տապակը, յուղել յուղով և վրան ցանել ալյուր:
  6. Սկզբում լցնել սպիտակ խմորը, վրայից կակաոյով և վերջում` կրկին սպիտակ խմոր:
  7. Ջեռոցը նախապես տաքացնել 180 աստիճանով, և տորթը թխել 40 րոպե:

Պատրաստի տորթը զարդարել քերած ընկույզով և շոկոլադով:

Ամենափափուկ տորթը պատրաստ է: Ստացվում է պարզապես հիանալի, համեղ ու նուրբ, որը շատ դուր կգա ձեզ և ձեր հյուրերին: Դուք կրկին ու կրկին կպատրաստեք այն:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք