Ամերիկյան լիմոնադ. Նույնիսկ ձմռանը անհրաժեշտ զովացուցիչ ըմպելիք

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այս վառ համով, ամերիկյան լիմոնադը ցանկացած սեղան դարձնում է ուրախ ու հաճելի, ինչպես մանկության տարիներին:

Հաճելի թարմություն պարգևող և բավականին համեղ ըմպելիքով սափորը կդառնա ձեր սեղանի անփոխարինելի բաղադրիչը։

Ամերիկյան լիմոնադ

Ամերիկյան լիմոնադ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոշոր կիտրոն 6-7 հատ

_Շաքարավազ 1 բաժակ

_Հանքային ջուր 1,5 լիտր

_Կիտրոնի շերտեր՝ մատուցելու համար

_Անանուխի ճյուղեր՝ մատուցելու համար

Ամերիկյան լիմոնադ

Պատրաստման եղանակը

_Լվանալ կիտրոնները խոզանակով, հեռացնել կեղևը 3 կիտրոնի վրայից։

_Բոլոր կիտրոններից քամել հյութը, լցնել հանքային ջուրը մեծ տարայի մեջ, հասցնել եռման աստիճանի և վերցնել կրակից։

_Կեղևը, հյութը և շաքարավազը լցնել եռացող ջրով կաթսայի մեջ։

_Սառեցնել 6 ժամ, քամել, լցնել սառույցը սափորի մեջ, ավելացնել կիտրոնի շերտ կամ անանուխի ճյուղեր։

Ամերիկյան լիմոնադ

Հաճելի համտեսում:

Տեսանյութ

Լիմոնադ 

Խնդրում ենք Գնահատեք