Անանուխի մուրաբա. Անսովոր ու շատ համեղ աղանդեր

Անանուխի մուրաբա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Անանուխի մուրաբա. Անսովոր ու շատ համեղ աղանդեր:

Սա ոչ միայն անսովոր պահածո է, որը լավ համ ունի: Այս համադամ նրբագեղությունը նաև շատ օգտակար է: Այն օգնում է մրսածության և ստամոքսի հիվանդությունների դեպքում: Բացի այդ, այս մուրաբան շատ վարակիչ հիվանդությունների գերազանց կանխարգելիչ է:

Հետեւաբար, կարծում ենք, որ պետք է այն անպայման պատրաստել և ունենալ մթերքների պահոցում:

Անանուխի մուրաբա

Մուրաբան իրականում ունիվերսալ է: Այն բազմաթիվ տարբերակներով կարելի է օգտագործել:

Թարմ համերի սիրահարներն այն վայելում են նրբաբլիթների հետ, լցնում պաղպաղակի վրա, քսում բիսկվիթների վրա և դրանով պատրաստում մոխիտո կոկտեյլ:

Անանուխի մուրաբա

Անանուխի մուրաբա. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Անանուխ 250 գ
  • Շաքար 1 կգ
  • Կիտրոն 2 հատ
  • Ջուր 0,5 լ

Անանուխի մուրաբա

Անանուխի մուրաբա. Պատրաստման եղանակը

  1. Անանուխի ճյուղերը տերևներով լվանալ, չորացնել թղթե սրբիչներով, այնուհետև աղալ, կամ մանրացնել:
  2. Կիտրոնները կեղևի հետ միասին մանր կտրատել և անանուխի հետ լցնել կաթսայի մեջ:
  3. Եփել 10 րոպե և թողնել ամբողջ գիշեր: Քամել խառնուրդը, զտել թանզիֆի օգնությամբ, ստացված հեղուկին ավելացնել շաքարավազ:
  4. Մարմանդ կրակի վրա եփել մոտավորապես 2 ժամ:
  5. Պատրաստի մուրաբան լցնել մանրէազերծված բանկաների մեջ: Անմիջապես փակել կափարիչներով:

Եթե ​​ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը, կիսվեք այն ձեր ընկերների հետ: Կարծում ենք, որ նրանց նույնպես դուր կգա:

Անանուխի մուրաբա

Անանուխի մուրաբան պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ելակի Մուրաբա կոնյակով առանց եփելու Ելակը

Խնդրում ենք Գնահատեք