Ինչպես Պատրաստել Անանուխով Մոխիտո. Հաճելի ըմպելիքը թարմություն ու լավ տրամադրություն կհաղորդի

Անանուխով մոխիտո ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Անանուխով մոխիտո. Հաճելի ըմպելիք

Ձմռան համար միանգամից 6 լիտր մոխիտո եմ պատրաստում: Բուրավետ և թարմ ըմպելիքը անպայման դուր կգա ձեզ նույնպես:

Հոտավետ և թարմ ըմպելիքը պատրաստվում է շատ պարզ, ապրանքների շարքը նվազագույն է: Ցանկության դեպքում, ինքնատիպության համար, դուք կարող եք գունավորել կոմպոտը սննդային գունանյութով՝ ձեր ճաշակով:

Անանուխով մոխիտո

Անունուխով մոխիտո. Անհրաժեշտ բաղադրիչները

_Թարմ անանուխ մի քանի փունջ

_Ջուր 6 լ

_Շաքար 800 գ

_Կիտրոններ 3 հատ

_Գունանյութ` ըստ ցանկության

Անանուխով մոխիտո

Անունուխով մոխիտո. Պատրաստման եղանակը

_Լվանալ անանուխը և չորացել այն ջրի կաթիլներից:

_Հիմա բանկաների հետ միասին մանրէազերծել կափարիչները:

_Լվացած կիտրոնը կեղևով կտրել կտորների, հեռացնել սերմերը:

_Դնել կիտրոնի կտորները և անանուխի փնջերը բանկաների մեջ:

_Լցնել շաքարը եռացող ջրի մեջ, եփել մի քանի րոպե, մինչև այն ամբողջությամբ լուծվի:

Հուշում. Այս փուլում ցանկության դեպքում կարող եք օշարակին գույն ավելացնել:

_Լցնել օշարակը բանկաների մեջ և փակել կափարիչներով, շրջել և թողնել, որ սառչի:

Անունուխով մոխիտո

Ըմպելիքին կարող եք ավելացնել նաև նարինջ, բայց որպեսզի կոմպոտը դառնահամ չլինի, նախ պետք է քերել կեղևը, ապա կտրել սպիտակ մասը, որը խմիչքին դառը համ է տալիս: Նարինջը նույնպես կտրատել կտորներով կամ պարզապես հյութը քամել օշարակի մեջ, թող եռա մի քանի րոպե:

Անանուխով մոխիտոն պատրաստ է:

Տեսանյութ

Պատրաստում ենք սմուզի

Խնդրում ենք Գնահատեք