Առաջարկում ենք վայելել այս անուշահամ բուլկի Արևելքի վարդը երեկոյան թեյի հետ:
Մի՞թե հաճելի չէ սեղանին նման գեղեցկություն մատուցել: «Արևելքի վարդը» բուլկիները քաղցր մրգերով, նուրբ, հյութալի և փափուկ: Այն և՛ գեղեցիկ է, և՛ շատ համեղ: Ես խորհուրդ եմ տալիս հենց հիմա պատրաստել այս ախորժելի բուլկիները:
Անուշահամ Բուլկի Արևելքի վարդը. Բաղադրությունը
_300 մլ տաք կաթ
_650 գրամ ալյուր
_100 գրամ շաքար
_0,5 գդալ աղ
_15 գրամ կենդանի խմորիչ (կամ 5 գրամ չոր)
_70 մլ բուսական յուղ
_10 գրամ վանիլային շաքար
_2 սպիտակուց
_պիստակ, չրեր
_ձու` վրան քսելու համար

Անուշահամ Բուլկի Արևելքի վարդ. Քայլ առ քայլ բաղադրատոմս
_Տաք կաթի մեջ ավելացնել շաքարավազը, կենդանի խմորիչը և խառնել խառնիչով:
_Ավելացնել սպիտակուց, բուսական յուղ և վանիլային շաքար:
_Ավելացնել ալյուր, աղ և հունցել խմորը:
_Խմորը թողեք 1 ժամ:
_Այնուհետև խմորը հանեք ամանից, դրեք այն սեղանի վրա և խմորը բաժանեք 8 մասի: Թող մի քիչ մնա:
_Մի մասը գրտնակեք բարակ շերտով, քսեք փափուկ կարագ, վրան լցրեք պիստակ, չորացած մրգերով, որոնք ձեզ դուր են գալիս:
_Ոլորեք ռուլետ, կտրել երկայնքով, բայց ոչ մինչև վերջ և առաջացած երկու մասերը մեջտեղից բացել ու դասավորել հավասար` մեկին մեկ:
_Ստացված շերտերը իրար վրա դասավորելով, ստացվածը ոլորեք այնպես, որ շրջանակ ստացվի, ամրացրեք եզրերը, այսպես կստանաք բուլկին:
_Կատարեք նույնը խմորի մնացած բոլոր յոթ մասերի հետ:
_Տապակը ծածկել յուղաթղթով, բուլկիները շարեք վրան և թողեք ևս 20 րոպե:
_Նրբորեն վրան քսել ձվի դեղնուց խոզանակով:
_Թխել 180 աստիճանով մոտ 30 րոպե:
Անուշահամ բուլկիները պատրաստ են: Համեղ ու անուշաբույր, գեղեցիկ թխվածքը մատուցեք թեյի, սուրճի հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ կուլիչ







