Անտեսանելի խմորով կարկանդակ խնձորով և տանձով. Անչափ համեղ ու բերանում հալչող թխվածքն ուղղակի իդեալական է

Անտեսանելի խմորով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Անտեսանելի խմորով կարկանդակ խնձորով և տանձով. Այս թխվածքի խմորն այնքան նուրբ է որ կրեմի նման քնքուշ ու եթերային է ստացվում:

Սա ֆրանսիական դասական կարկանդակի բաղադրատոմս է, որը պարունակում է առատ լցոնում և նվազագույն խմոր:

Անտեսանելի խմորով կարկանդակ

Անտեսանելի խմորով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

— խնձոր և տանձ 800 գ

— կաթ 100 գ

— հալված կարագ 30 գ

— ալյուր 70 գ

— փխրեցուցիչ 1 թեյի գդալ

— շաքարավազ 50 գ

— ձու 2 հատ

— մի պտղունց աղ

— վանիլային շաքար 10 գ

Փշրանքներ պատրաստելու համար վերցրեք.

— շաքարավազ 30 գ

— ալյուր 80 գ

— մի պտղունց աղ

— վանիլային շաքար 1 տուփ

— փափկած կարագ 40 գ

Անտեսանելի խմորով կարկանդակ Անտեսանելի խմորով կարկանդակ

Անտեսանելի խմորով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_ Իհարկե, կարող եք վերցնել միայն խնձոր կամ միայն տանձ: Հաշվի առեք, որ նշված քաշը նախատեսված է չմաքրված մրգի համար։

_ Միրգը կլպել, հեռացնել կորիզները և պտղամիսը կտրատել բարակ շերտերով:

_ Ձվերը հարել մինչև փրփրեն, այնուհետև ավելացնել աղն ու շաքարավազը, վանիլային շաքարավազը և հարել մինչև պնդանա և փրփրի։

_ Խմորը կարող եք խառնել մրգային շերտերի հետ, կարող եք պարզապես շերտերը թաթախել խմորի մեջ, որպեսզի դրանք ամբողջությամբ պատվեն զանգվածով, ինչպես հարկն է։

_ Թխելու համար նախատեսված կաղապարը յուղել կարագով, ծածկել յուղաթղթով և խմորին խառնած մրգի շերտերը լցնել։

_ Եթե ​​դուք պարզապես թաթախել եք մրգի շերտերը, ապա դրեք դրանք կաղապարի մեջ ու վրան լցնել մնացած խմորը:

_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 30 րոպե։

_ Խառնել փշրանքների համար նախատեսված բոլոր բաղադրիչները և ձեռքերով լավ տրորելով մանրացնել:

_ Կարկանդակը հանել, փշրանքները ցանել և թխել ևս 20 րոպե։

Անտեսանելի խմորով կարկանդակ
Տորթը խոնավ է, հյութալի և շատ բուրավետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սալորով բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք