Աշխարհի ամենահեշտ Տորթը՝ Անբան Հուռին․ Առանց թխելու

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր պատրաստելու ենք տորթ Հուռի, աշխարհի ամենահեշտ և պարզ տորթը՝ առանց ջեռոցի։

ամենահեշտ Տորթը՝ Անբան Հուռին․ Առանց թխելու

Տորթ Հուռի Բաղադրիչներ

_Անանաս պահածոյացված — մի քանի շերտ

_Բանան — 4-5 հատ

_Կաթնաշոռ Պրեզիդենտ — 200 գր․

_Թթվասեր Պրեզիդենտ — 700 գր․

_Պրյանիկ կամ Անուշաբույր մեղրաբլիթ — 1,5 կգ

Գլազուր

_Կակաո — 3 ճ․գդ․

_Շաքարավազ — 3 ճ․ գդ․

_Կաթ — 3-6 ճ․գդ․

_Կարագ — 50 գր․

_Ձիթայուղ — 1 ճ․գդ․

_Կոնյակ -1 ճ․գդ․

ամենահեշտ Տորթը՝ Անբան Հուռին․ Առանց թխելու

Տորթ Հուռի Քայլ առ քայլ

_Սկսենք մրգերը կտրատելուց, այսինք պահածոյացված անանասի մի քանի շերտ մանրացնենք

_Նաև բանան է մեզ հարկավոր, այն կշերտատենք շեղակի առավել երկար և բարակ շերտեր ստանալու համար

_Դնենք կտրատված միրգը մի կողմ և արագ անցնենք կրեմին

_Կրեմը բարդ մի բան չէ, կաթնաշոռ և թթվասերի խառնուրդ է

_Կարևորը ընտրեք համեղ կաթնաշոռ և թթվասեր

_Այսօր ես վերցրել եմ Պրեզիդենտ ֆիրմայի կաթնաշոռը 200 գրամանոց, ցածր յուղայնությամբ

_Իսկ այն փաստը, որ Պրեզիդենտի կաթնամթերքների պահպանման երկար ժամկետ ունի, այն էլ այս օրերին կարելի է մեկ անգամ գնել մի քանի տուփ և մինչև 40 օր պահել, այլևս դուրս չգալ, կաթնամթերքի ետևից

_Բացելուց հետո իհարկե մի քանի օրում պետք է սպառել

_Համեղ կաթնաշոռը լցրեցինք, իսկ թթվասերը, օօօ, սա մի այլ պատմություն է, եթե դուք էլ ինձ նման կարոտել եք սովետական թթվասերի համին, ապա այս անգամ գնեք Պրեզիդենտի թթվասերը, այն ձեզ կտա այդ քաղցր հիշողությունը, փորձեք մեկ անգամ և կհամոզվեք

_Տարբեր յուղայնության եմ վերցրել այս անգամ երկու տուփ 700 գրամն էլ ամբողջությամբ կլցնենք

_Կավելացնենք մեկ տուփ վանիլին և կհարենք

_Շաքարավազի կարիք այլևս չկա, մեր խմորի քաղցրությունը լրիվ բավարար է

_Շատ քիչ դեպքերում է, որ տորթը կամ քաղցրավենիքը նաև օգտակար կարող է լինել․ սա հենց այդ դեպքն է

_Վերցնում ենք կլոր կաթսա, ցանկացած չափի, կարելի է նաև ուղղանկյուն տարայի մեջ ձևավորել տորթը

_Այն պատում ենք կերակրի թաղանթով, որպեսզի առանց խնդիր հետո շրջենք

_Որպես տորթի հիմք և խմոր այսօր մեզ ծառայելու են անուշաբույր մեղրաբլիթները կամ մեզ հայտնի պրյանիկները

_Այսօր ես մանր եմ վերցրել, այսպես ավելի հարմար կլինի

_Հատակին լցնենք մի փոքր կրեմ, տարածենք

_Պրյանիկները կամ հայերենով անուշաբույր մեղրաբլիթները հարթ մասով դեպի հատակ շարենք որպես առաջին շերտ

_Այնուհետև կրեմ, որի վրա կշարենք կտրատված բանանները, հետո նորից մի փոքր կրեմ, հետո նորից պրյանիկ, այսպես շերտերը կհարջորդեն իրար

_Մեջտեղի շերտի միրգը կլինի մեր կտրատած անանասը

_Եթե մանր պրյանիկներ չգտնեք, վերցրեք խոշորները և 4 մասի բաժանեք, նույն արդյունքը կստանաք

_Վերջին շերտի պրյանիկների հարթ մակերեսը դեպի վեր շարենք, կրեմի մնացորդն էլ տարածենք վրան

_Կերակրի թաղանթով ծածկենք այս շերտը, ձեռքերով տեղավորենք հավասարեցնենք, փակենք վրան և ուղարկենք սառնարան

ամենահեշտ Տորթը՝ Անբան Հուռին․ Առանց թխելու

_Ցանկալի է ամբողջ գիշեր թողնենք սառնարանում, եթե շտապում եք, առնվազն 3-4 ժամ գոնե պահեք

_Այդ ընթացքում էլ կպատրաստենք համեղ գլազուր

_3 գդալ կակաոին ավելացնում ենք երեք գդալ շաքարավազ, խառնում մի փոքր և ավելացնում կաթ, այնքան որպեսզի փոշի զանգվածը առանց գնդերի լրիվ տարալուծվի և դառնա այսպիսի հեղուկ զանգված

_Կարագ ենք ավելացնում, ինչպես նաև 1 ճաշի գդալ ձեթ, սա փայլ կտա լրացուցիչ

_Մեկ գդալ կոնյակ ենք լցնում, հրուշակագործների գաղտնիքից

_Եթե ավելի մուգ եք սիրում գլազուրը, ապա կաթը կարող եք փոխարինել ջրով

_Եփում ենք մի քանի րոպե, մի փոքր թանձրացավ, վերջ վերցնում ենք կրակից

Այժմ սառնարանից հանենք թխվածքը վրայից հեռացնենք կերակրի թաղանթը

_Շրջենք կալկայի վրա, ցելոֆանի մնացորդներն էլ հեռացնենք

_Այժմ արդեն մի փոքր սառած գլազուրը լցնենք մեր տորթի վրա, տարածենք բոլոր կողմերով

_Վրան կարող ենք զարդարել ըստ մեր ճաշակի

_Քանի որ մեջտեղի շերտը անանաս է, մենք էլ վրան մեկ շերտ անանաս կդնենք, դե ընկույզն էլ չի խանգարի

Արագ և հեշտ տարբերակ տան քաղցրակերներին օգտակար քաղցրավենիք հյուրասիրելու համար, ինչպես նաև այն բալիկները, որոնք կաթնաշոռ և թթվասեր չեն սիրում, առանց կասկածելու կվայելեն այս համեղությունը:

Աշխարհի ամենահեշտ Տորթը՝ Անբան Հուռին․ Առանց թխելու Տեսանյութ

Դե ինչ բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք