Ես միշտ տնական Առանց շաքարի կոնֆետներ ունեմ իմ սեղանին: Դրանք սինթետիկ քաղցրացուցիչ կամ շոկոլադ չեն պարունակում, այլ շատ տարբեր չրեր։ Մեղրն ու մրգային հյութը հավելյալ քաղցրություն և հետաքրքիր համ են հաղորդում աղանդերին։
Հրաշքն այն է, որ աղանդերի բաղադրությունը կարող է փոփոխվել ձեր հայեցողությամբ։ Գնդիկներին ավելի ախորժելի տեսք տալու համար դրանք կարող եք թաթախել կակաոյի, մանրացված ընկույզի կամ արագ պատրաստվող վարսակի փաթիլների մեջ։
Եթե սալորաչիրն ու արմավը չափազանց չոր են, թրջեք դրանք եռման ջրի մեջ 5 րոպե և կորիզները հեռացնելը կհեշտանա։

Առանց շաքարի կոնֆետներ. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Վարսակի փաթիլներ 130 գ
_Խուրմա 100 գ
_Չորացրած ծիրան 50 գ
_Սալորաչիր 50 գ
_Չամիչ 50 գ
_Մեղր 1 ճաշի գդալ
_Կակաոյի փոշի 1 ճաշի գդալ
_Խաղողի հյութ 100 մլ


Առանց շաքարի կոնֆետներ. Պատրաստման եղանակը
_Չորացրած մրգերը լցնել ամանի մեջ և ծածկել տաք ջրով։ Թողեք 5 րոպե մնան, որպեսզի մի փոքր փափկեն, ապա կորիզահան արեք արմավն ու սալորաչիրը: Թող չրերը ցամաքեն:
_Բովել վարսակի փաթիլները չոր տապակի մեջ միջին ջերմության վրա: Անընդհատ խառնել, որպեսզի դրանք հավասարապես կարմրեն։ Երբ հայտնվի բնորոշ հոտ և գույն, տապակը հեռացրեք կրակից։
_Չրերը լցնել կաթսայի մեջ և ավելացնել խաղողի հյութը։ Հասցնել եռման աստիճանի և եփել 2-3 րոպե, մինչև չրերը փափկեն։
_Սառած վարսակը և չորացրած մրգերը լցնել բլենդերի ամանի մեջ և հարել մինչև հարթ զանգված ստացվի:
_Եթե զանգվածը շատ թանձր է, մի քիչ էլ հյութ ավելացրեք։ Իհարկե, դուք կարող եք ամեն ինչ նաև մսաղացով աղալ:
_Զանգվածին ավելացնել մեղր, խառնել։
_Ստացված զանգվածից փոքր գնդիկներ կազմել և թաթախել կակաոյի մեջ։ Այնուհետև շարել ափսեի մեջ և ծածկել սննդի թաղանթով։ Քաղցրավենիքը 3-4 ժամով դնել սառնարանը։

Չորացրած մրգային կոնֆետները պետք է պահել հերմետիկ փակվող պլաստիկ տարայի մեջ, զով տեղում։ Եթե բաց վիճակում թողնեք սառնարանում, դրանք կկլանեն հարևան մթերքների հոտերը, ինչը կազդի համի վրա:
Թեև քաղցրավենիքները պատրաստվում են բնական մթերքներից, այնուամենայնիվ պետք չէ չարաշահել դրանք։ Ամեն ինչ լավ է չափի մեջ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կոնֆետներ տնային պայմաններում







