Արագ աղցան. Անհամեմատ համեղ և պարզ ուտեստ
Աղցան պատրաստելը շատ հեշտ է: Անհավանական համեղ, հարմար է ինչպես տոնական սեղանի, այնպես էլ ամեն օրվա համար: Այս բաղադրատոմսն ինձանից միշտ խնդրում են իմ հյուրերը:

Արագ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
- Հավի կրծքամիս 250 գր.
- Միջին չափի թարմ վարունգ 1 հատ
- Բուլղարական պղպեղ 1 հատ
- Լոլիկ 1 հատ
- Մաղադանոս, սամիթ՝ ըստ ճաշակի
- Կոշտ պանիր 200 գր
- Մայոնեզ 100 գր (կարելի է փոխարինել մածունով)
- Աղ` ըստ ճաշակի


Արագ աղցան. Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը եփել ջեռոցում, կարելի է նաև պարզապես եփել, բայց թխածով շատ ավելի համեղ է ստացվում:
- Կտրել խոշոր խորանարդներով: Նույն չափի խորանարդներով կտրել վարունգը, պանիրը և պղպեղը:
- Կանաչին մանր կտրատել, համեմել աղով և մայոնեզով: Ավելի լավ է օգտագործել տնական մայոնեզ կամ նույնիսկ այն փոխարինել մածունով:
- Այս աղցանը շատ լավ է ստացվում, եթե պարզապես համեմեք այն ձիթապտղի յուղով:
- Մատուցելիս վրան շաղ տալ սև քնջութի սերմեր և զարդարել գազարով:

Շատ համեղ կստացվի՝ առանց ավելորդ խնդիրների, եթե հավի կրծքամիսը կտրատեք ու 20-30 րոպե մարինացնեք համեմունքների մեջ: Դրանից հետո պարզապես թույլ տապակել թավայի մեջ, մինչև ոսկեգույն դառնա:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով աղցան







