Արագ թխվածքաբլիթներ. Համեղ խմորեղենն արագ պատրաստեք ու թեյի հրավիրեք ընկերուհիներին

Արագ թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Արագ թխվածքաբլիթներ. Այս խմորեղենը ձեզ համար թմրանյութի պես մի բան կդառնա։

Թխվածքաբլիթները դարձել են ցանկացած թեյի խնջույքի կարևոր հատկանիշ:

Սոցիալական հարցումների համաձայն՝ ահռելի թվով մարդիկ ավելի շատ են սիրում թխվածքաբլիթները, քան կոնֆետները։ Այժմ դժվար է պատկերացնել խանութների դարակները առանց այս պարզ, բայց համեղ տեսակի աղանդերի։

Եթե ​​այսպիսի բլթիներ պատրաստելու հմտություններ չունեք, մենք ձեզ ցույց կտանք հինգ րոպեանոց թխվածքաբլիթի պարզ բաղադրատոմս:

Արագ թխվածքաբլիթներ

Արագ թխվածքաբլիթներ. Բաղադրիչներ

_ալյուր — 270 գ

_շաքարավազ — 60 գ

_կարագ — 130 գ

_փխրեցուցիչ — 1 թեյի գդալ

_մածուն — 60 գ

_ձու — 1 հատ

Արագ թխվածքաբլիթներ

Արագ թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը միացնել փխրեցուցիչի և 30 գրամ շաքարավազի հետ, սորուն բաղադրիչներին ավելացնել փափուկ կարագ, ձեռքով տրորելով ստանալ յուղալի փշրանքներ։

_Ստացված փշուրի մեջ կոտրել ձուն, ավելացնել մածուն։ Փափուկ և առաձգական խմոր հունցել։

_Խմորը տեղափոխել յուղաթղթի վրա, գրտնակել բարակ շերտով։ Խմորի մակերեսին շաղ տալ մնացած շաքարավազը, շերտը երկու մասի ծալել։

_Խմորը կտրել ծալքի միջով՝ մեջտեղում, իսկ հետո երկայնքով՝ փոքր մասերի։

_Ապագա թխվածքաբլիթների կտորները տեղափոխել ջեռոցի տապակի վրա:

_Թխվածքաբլիթները թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե։

Արագ թխվածքաբլիթներ

Թխվածքաբլիթների համար խմորը հունցվում է հնարավորինս արագ, բառացիորեն 5 րոպեում: Իսկ թխվելուց հետո ստացվում են շատ համեղ շաքարային բլիթներ։

Արագ թխվածքաբլիթներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ պեսոչնի պեչենի

Խնդրում ենք Գնահատեք