Արքայանարնջի Չիր․ Պատրաստվում ենք ԱՄԱՆՈՐԻՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք արքայանարնջի չիր՝ տոնական սեղանների գեղեցկությունն ու օրգանիզմին աննկարագրելի օգտակար քաղցր դեսերտ՝ սուրճի հետ։ Եթե այս միրգն ու նրա չիրը շատ օգտագործեք միայն ու միայն կշահեք։

Արքայանարնջի Չիր

Արքայանարնջի ՉԻՐ Բաղադրիչներ

  • Արքայանարինջ՝ միջին չափի խուրմաներ — ըստ հնարավորության
  • Շաքարի փոշի կամ ալյուր — ըստ ցանկության

Արքայանարնջի ՉԻՐ Պատրաստման եղանակը

  • Հարկավոր է ընտրել միջին չափի պինդ արքայանարինջներ, որոնք այլ կերպ նաև կոչվում է նարնջագույն արև կամ Աստվածների ուտելիք
  • Շատ մեծ լինելու դեպքում շատ ուշ կչորանան
  • Եթե լինեն երկարավուն ավելի լավ, կարևոր է հասած չլինեն և շատ կարևոր է պոչիկներով լինեն, որոնցից կկարողանանք կախել հեշտությամբ
  • Հարկավոր է շատ բարակ կեղևահանել, ինչո՞ւ բարակ, որովհետև բոլոր մրգերի և բանջարեղենների վիտամինային պաշարները կենտրոնացած են կեղևի տակ, եթե հաստ եք կեղևահանում զրկում եք ցանկացած միրգ իր օգտակարության հիմնական բաժնից
  • Չրի համար դա պարտադիր պայման է, կեղևահանելուց հետո համապատասխան խոհարարական թելեր ենք օգտագործում և կապկպում մրգի պոչերը, հնարավորինս պինդ, որ կախված վիճակում չպոկվեն կընկնեն։
  • Հարկավոր է մաքրելուց հետո ևս լվանալ և արդեն կարող ենք գազօջախի վրա ջուր եռացնել, ընդ որում ցանկալի է էմալապատ տարայի մեջ, որպեսզի չրի համը չփոխվի

Արքայանարնջի Չիր

  • Ընդամենը պետք է պարաններից բռնած 1-2 րոպե լող տանք եռման ջրի մեջ, որպեսզի մի փոքր կոտրվի կոշտությունը մրգի և շուտ քաղցրանա մեր չիրը
  • Թարմ արքայանարինջը շատ, անսահման շատ օգտակար հատկություններ և վիտամիններ է պարունակում, մանրեասպան հատկություն ունի, սակավարյունության դեպքում է շատ օգնում, պարունակում է մեծ թվով բջջանյութ, ինչպես նաև՝ յոդ։
  • Հանգստացնում է նյարդային համակարգը։ Ի հաշիվ ցածր կալորիականության և թթուների, նպաստում է քաշի անկմանը։ Ցավոք հակացուցված է շաքարային դիաբետ ունեցողներին, ինչպես նաև փորկապություն կարող է առաջացնել։
  • Չիրը մրգի բոլորը հատկությունները ամբողջությամբ պահպանում է, դա հաշվի առեք։
  • Բոլոր պտուղները եռման ջրով մշակելուց հետո հարկավոր է գտնել չոր, սառը, ցանկալի է նաև մութ տեղ, որտեղ պետք է կախենք մեր չիրը

Արքայանարնջի Չիր

  • Ուշադիր կլինեք, որպեսզի պտուղները չկպնեն իրար , քանի որ այդ հատվածներում արագ կբորբոսնեն
  • Հաջողությամբ կախեցինք, այսպես պետք է կախված մնա 14-20 օր մոտավորապես
  • Ամեն օր կամ երկու օրը մեկ հարկավոր է այսպես ձեռքի ափերով տրորել յուրաքանչյուր պտուղը, որպեսզի լրացուցիչ քաղցրություն տանք չրին, եդպես են ասում
  • Ահա անցավ 10 օր, ընթացքում գույնը մգանում է և ամեն անգամ տրորելուց ավելի ու ավելի փափուկ դառնում, ես շատ չոր չեմ սիրում, հարկավոր է հավաքել չիրը զգալով հաճելի փափկությունը, ահա այսպիսի վիճակում
  • Մի փոքր շաքարի փոշի ենք ցանում վրան, նաև ալյուրի մեջ են թաթախում, եթե շատ քաղցր լրացուցիչ չեք ուզում

Ամանորյա սեղանների պարտադիր հավելումն է, դեռ կհասցնեք պատրաստել, փորձեք անպայման, մանավանդ որ ոչ մի լրացուցիչ ջանք ձեզնից չի պահանջվում։ Ամեն ինչ շատ պարզ է և հեշտ։

Արքայանարնջի ՉԻՐ Պատրաստման Տեսանյութ

Ամանորյա տոնական սեղանի ևս մեկ զարդ ՓԱԽԼԱՎԱ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք