Արևածաղկի սերմերով բլիթներ. Թեյի սեղանին հարմար թխվածք

Արևածաղկի սերմերով բլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Արևածաղկի սերմերով բլիթներ. Թեյի սեղանին հարմար թխվածք

Երբեմն մենք շատ մեծ ցանկություն ենք ունենում քաղցրավենիքներ ուտել: Այդ ժամանակ անմիջապես առանձնացնում ենք անհրաժեշտ պարագաները, վազում խանութ կամ բացում մեր սիրած խոհարարական գիրքը: Եթե ​​պատրաստ եք հրաժարվել ճաշից և ընթրիքից, բայց չեք կարող դիմակայել աղանդեր վայելելու ցանկությանն, ապա պատրաստեք այս սերմերով փխրուն թխվածքաբլիթները:

Նուրբ փխրուն թխվածքը պարզապես հալվում է ձեր բերանում: Մեղրի թեթև համը զուգորդված սիրելի արևածաղկի սերմերի հետ լրացնում է առանց այն էլ հիանալի աղանդերի համը: Փորձեք այս համեղ աղանդերը, անպայման կստացվի:

Արևածաղկի սերմերով բլիթներ

Արևածաղկի սերմերով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Շաքար 185 գ
  • Կարագ 240 գ
  • Ձու 1 հատ
  • Ցորենի ալյուր 450 գ
  • Արևածաղկի սերմեր՝ ըստ ճաշակի

Արևածաղկի սերմերով բլիթներ

Արևածաղկի սերմերով բլիթներ. Թեյի սեղանին հարմար թխվածք

Արևածաղկի սերմերով բլիթներ. Պատրաստման եղանակը

  1. Մեծ ամանի մեջ խառնել 125 գ շաքարավազ և ալյուր: Ավելացնել 200 գ փափկած կարագ և ձու:
  2. Խառնել, ջուր ավելացնել և խմորը հունցել:
  3. Խմորից ձևավորել գնդիկ, փաթեթավորել սննդային թաղանթով և դնել սառնարանում 30 րոպեով:
  4. Խմորը բաժանել 2 մասի, յուրաքանչյուր կտորը գրտնակել 4 մմ հաստությամբ:
  5. Օգտագործելով բաժակ՝ շրջանակներ կտրել: Թխվածքաբլիթների ցանկացած ձևակտրիչ կարող է օգտագործվել:
  6. Շարել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
  7. Թխել մոտ 10 րոպե՝ 180 աստիճանով:
  8. Մնացած շաքարը լցնել կաթսայի մեջ, ավելացնել մեղրը, յուղալի սերուցքը և 40 գ կարագը:
  9. Տաքացնել միջին կրակի վրա՝ անընդհատ խառնելով: Երբ շաքարը լուծվի, եփել ևս մեկ րոպե:
  10. Հեռացնել կրակից, ավելացնել սերմերը և խառնել:
  11. Յուրաքանչյուր թխվածքաբլիթի վրա դնել մեկ թեյի գդալ այս քաղցր մածուկից: Թխել ևս 11 րոպե, մինչև թխվածքաբլիթներն ու սերմերը դարչնագույն դառնան:

Արևածաղկի սերմերով բլիթներ

Սերմերով թխվածքաբլիթներն այնքան ախորժելի են, որ կուզեք անմիջապես այն ուտել՝ մինչև վերջին փշուրը: Պատրաստեք մի բաժակ կանաչ թեյ և վայելեք հիանալի խմորեղենի թովիչ համը:

Արևածաղկի սերմերով բլիթները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք