Բալով ռուլետ. Շոկոլադով ծածկված նուրբ աղանդեր

Բալով ռուլետ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Բալով ռուլետ շոկոլադով թխելը ամենահեշտ գործերից է: Բալը և շոկոլադը հիանալի համադրվում են:

Սովորաբար նման միջուկով կարկանդակներ էի պատրաստում։ Այժմ ամառվանից հավաքված բոլոր հատապտուղները օգտագործում եմ այսպիսի ռուլետ թխելու համար: Ի դեպ, աղանդերը բավականին մատչելի է ստացվում։

Բալը կարելի է վերցնել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված, կարելի է նաև ոչ միայն բալ, այլ տարբեր հատապտուղներ։ Հատապտուղների քաշը նշվում է առանց կորիզների։

Նախքան բալը խմորի մեջ լցնելը, թող հյութը լավ քամվի։ Եթե ​​շատ խոնավ լինի, բիսկվիթը ճիշտ չի թխվի։ Շոկոլադը նույնպես կարող եք ընտրել ըստ ճաշակի կամ համատեղել երկու տեսակ՝ ներսից սև, դրսից՝ կաթնային:

Բալով ռուլետ
Բալով ռուլետ. Բաղադրիչներ

_Ձու 5 հատ

_Շաքարավազ 80 գ

_Աղ 1 պտղունց

_Արևածաղկի ձեթ 30 մլ

_Ցորենի ալյուր 100 գ

_Փխրեցուցիչ 5 գ

_Բալ 1 կգ

_Մուգ շոկոլադ 120–130 գ

_Ընկույզ 50 գ

Բալով ռուլետ Բալով ռուլետ
Բալով ռուլետ. Պատրաստման եղանակը

_36 x 32 սմ չափսի ջեռոցի տապակին փռել յուղաթուղթ և վրան շարել բալը կամ հատապտուղները։

_Դրանք հավասարաչափ բաշխել, վրան մանր քերիչով քերել 20–30 գ շոկոլադ։

_Առանձնացրեք սպիտակուցները դեղնուցներից։ Սպիտակուցները հարել մի պտղունց աղով։

_Երբ զանգվածը սկսում է սպիտակել, աստիճանաբար լցնել շաքարավազը։

_Շարունակե: հարել այնքան, մինչև ստանաք կայուն գագաթներ (մոտ 7 րոպե):

_Շարունակելով հարել՝ հերթով ավելացնել ձվի դեղնուցները։

_Լցնել հոտազերծված արևածաղկի ձեթը և խառնել։

_Ալյուրը փխրեցուցիչի հետ միասին մաղում ենք ձվի զանգվածով ամանի մեջ և բահիկով զգուշորեն խառնել մինչև հարթ լինի։

_Խմորը լցնել բալի վրա և հարթեցնել:

_Թխել տորթը 30 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։

_Շրջել տապակը, հեռացնել յուղաթուղթը և տաք վիճակում ոլորել բիսկվիթը։

_Փաթաթել յուղաթղթի մեջ և մի կողմ դնել։

_Ընկույզը դանակով մանր կտրատել, իսկ 100 գ շոկոլադը հալեցնել ջրային բաղնիքում։

_Պատրաստի բաղադրիչները խառնել և ռուլետի վրա քսել ընկույզով ջնարակը։

Բալով ռուլետ Բալով ռուլետ

Ռուլետը կարող եք թողնել մեկ ժամ, որպեսզի վրայի շոկոլադային շերտը մի փոքր պնդանա։ Բայց ռուլետի գայթակղիչ տեսքը դժվար թե թույլ տա այդքան երկար սպասել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ռուլետ 3 բաղադրիչից

Խնդրում ենք Գնահատեք