Այսօր պատրաստելու ենք շոկոլադե դեսերտներ՝ բանանը ջեռոցում շոկոլադե գլազուրով և շոկոլադապատ կաթնաշոռային ռաֆայելլո։ Առաջարկելու ենք շոկոլադի օգտագործման ամենաանհավանակ և անսպասելի տարբերակներ:
Содержание
1 — Բանանը ջեռոցում շոկոլադե գլազուրով․ Բաղադրիչներ
- Բանան
- Շոկոլադե սալիկ
- Ընկույզ
Բանանը ջեռոցում․ Պատրաստման եղանակ
- Բանանը առանձնացնում ենք, լվանում, չորացնում և հենց կեղևով կիսում մեջտեղից միջուկի հետ միասին,
- Բացում ենք կեղևը բայց չենք հեռացնելու,
- Մի քիչ էլ ենք կտրատում միջուկը,
- Այնուհետև կտրատում ենք շոկոլադե սալիկ, ինչ ունեք ձեռքի տակ, շարում ենք բանանի մեջ արված ճեղքերի մեջ,
- Մաքրած ընկույզը նույնպես լցնում ենք գրպանիկների մեջ և ուղարկում ջեռոց մոտ 4-5 րոպե 120 աստիճանում խորովելու համար,
- Մատուցում ենք հենց այդպես կեղևով, մատուցելուց առաջ կարող եք խառնել, չդիմանալ բույրին և համտեսել իմ նման,
Դե հյուրերն արդեն հաճելիորեն զարմացած են, այժմ մեկ այլ գեղեցիկ դեսերտ մատուցելու ժամանակն է՝ շոկոլադապատ կաթնաշոռային ռաֆաելլոներ,
2 — Շոկոլադե գլազուրով Ռաֆաելլո կաթնաշոռից․ Բաղադրիչներ
- Կաթնաշոռ — 200 գր․
- Ձու — 1 հատ
- Շաքարի փոշի
- Ալյուր — 150 գր․
- Ազնվամորի
Գլազուրով Ռաֆաելլոներ․ Պատրաստման եղանակը
- Կաթնաշոռը լցնում ենք տարայի մեջ վրան ավելացնում ձու, շաքարի փոշի և ալյուրը լցնելով խառնում,
- Պետք է ստացվի այնպիսի զանգված, որ ձեռքերով հնարավոր լինի ռաֆաելլոի նման գնդիկներ պատրաստել,
- Գնդիկների մեջտեղում որպես միջուկ հատապտուղ կամ ընկույզ ենք դնելու, կարելի է և սառցախցիկի պահոցից օգտվել և սառեցված ազնվամորի դնել կենտրոնում,
- Պատրաստված գնդիկները եփելու ենք ջեռոցում մոր 10-15 րոպե 140 աստիճանում մինչև մի փոքր շառագունեն,
- Մինչ այդ շոկոլադե սալիկը պետք է հալեցնենք գազօջախին, որպեսզի շոկոլադապատենք մեր կաթնաշոռով Ռաֆաելլոները,
- Հանում ենք և մատուցելիս առատորեն շոկոլադե գլազուրը լցնում վրան, զարդարում նանայի տերևով և ազնվամորիով։










