Այսօր մենք ձեզ հետ կկիսվենք նուրբ Բանանով կարկանդակի բաղադրատոմսով:
Սա հիանալի քաղցրավենիք է նրանց համար, ովքեր ուզում են պահպանել իրենց կազմվածքը: Ընդամենը 4 բաղադրիչի շնորհիվ, աղանդերն այնքան նուրբ է, որ պարզապես հալվում է ձեր բերանում:
Այս բաղադրատոմսում շաքարին փոխարինում է բանանի քաղցրությանը, որը բավարար կլինի: Այնուամենայնիվ, կարող եք մի փոքր մեղր ավելացնել կաթնաշոռային զանգվածին, եթե սիրում եք ավելի քաղցր աղանդեր: Խորհուրդ ենք տալիս օգտագործել տնական կաթնաշոռ և բնական մածուն՝ առանց հավելումների:

Բանանով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Կաթնաշոռ 400 գ
_Բանան 4 հատ
_Մածուն 200 գր

Բանանով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Կաթնաշոռը, մածունն ու ձվերը խառնել, ապա հարել բլենդերով: Զանգվածի թանձրությունը պետք է նման լինի խիտ թթվասերի:
_Յուղաթղթով ծածկել թխելու ձևամանը և թեթևակի յուղել արևածաղկի ձեթով:
_Կտրատել բանանը հավասար օղակներով, մոտ 0,5 սմ հաստությամբ: Դրանից հետո 2-3 շերտ բանան շարել թխելու ձևամանի մեջ:
_Կաթնաշոռով խառնուրդը լցնել բանանների վրա:
_Թխել այս զանգվածը 40-45 րոպե 180 աստիճանի տակ, մինչև կարկանդակը կարմրի:
_Պատրաստի թխվածքն ամբողջովին հովացնել, այնուհետև կարող եք հանել կաղապարից և զարդարել բանանի կտորներով:

Բանանով աղանդերը կատարյալ է ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքր երեխաների համար: Նման քաղցրությունը հաստատ ծնողների կողմից չի արգելվի, քանի որ սա ոչ միայն համեղ է, այլև առողջարար: Աղանդերը կարելի է զարդարել թարմ մրգերով կամ նույնիսկ չոր բանանի շերտերով:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Բանանով քաղցրավենիք







