Բանանով կարկանդակ կարամելով. Ախորժելի, նրբահամ և գեղեցիկ աղանդեր

բանանով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Բանանով կարկանդակ կարամելով. Ախորժելի, նրբահամ և գեղեցիկ աղանդեր, որն իր բույրով կխենթացնի:

Այս կարկանդակն աներևակայելի համեղ և անուշաբույր է: Շատ քնքուշ խմորեղեն է, բանանը կարամելով` արդեն շատ լավ է հնչում:

Պարզապես պատկերացրեք համի այս պայթյունը: Այն ձեզ շատ դուր կգա: Այնպես որ ժամանակ մի վատնեք, այլ անցեք պատրաստմանը, և վայելեք հիանալի դեսերտը` նուրբ բանանի համով:

բանանով կարկանդակ

Բանանով կարկանդակ կարամելով. Բաղադրությունը

  • Բանան 5 հատ
  • Կարագ 120 գ
  • Շաքար 200 գ
  • Շագանակագույն շաքար 90 գ
  • Ձու 2 հատ
  • Ցորենի ալյուր 350 գ
  • Վանիլային շաքար 1 թեյի գդալ
  • Փխրեցուցիչ 2 թեյի գդալ
  • Աղ 0.25 թեյի գդալ
  • Կաթ 120 մլ
  • Վանիլային քաղվածք 0,5 թեյի գդալ

բանանով կարկանդակ

բանանով կարկանդակ

Բանանով կարկանդակ կարամելով. Պատրաստման եղանակը

  1. Մաքրել 2 բանան և դրանք պատառաքաղով տրորել պյուրեի նման:
  2. Հարել 60 գ կարագը շաքարով: Ավելացնել ձու, վանիլային շաքար և հարել խառնուրդը:
  3. Լցնել ալյուրը, փխրեցուցիչը և աղը, խառնել հարել մինչև հարթ զանգված դառնա: Ավելացնել բանանի խյուսը և կաթ, լավ խառնել:
  4. Մնացած կարագը հալեցնել կաթսայի մեջ և լցնել շագանակագույն շաքար: Անընդհատ խառնել, մինչև շաքարը լիովին լուծվի: Ավելացնել վանիլի էքստրակտ:
  5. Կարամելը լցնել ձևամանի մեջ: Կտրել 3 բանան բարակ շերտերով և շարել կարամելի վրա: Լցնել խմորը դրա վրա:
  6. Թխել 180 աստիճանով 40 րոպե:
  7. Թող կարկանդակը մնա 10 րոպե, այնուհետև զգուշորեն շրջել այն հարթ ափսեի մեջ:
  8. Մատուցելուց առնվազն 30 րոպե թույլ տվեք, որ բանանով կարկանդակը սառչի: Այդ ընթացքում ժամանակ կունենաք ամեն ինչ պատրաստել թեյի երեկույթի համար: Իսկ քաղցր կարամելը լավ ներծծվում է խմորի մեջ:

բանանով կարկանդակ

Բանանով կարկանդակը կարամելով պատրաստ է: Կտրեք խմորեղենները և մատուցեք մի բաժակ անուշաբույր թեյով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բանանը ջեռոցում շոկոլադե գլազուրով

Խնդրում ենք Գնահատեք