Այսօր պատրաստելու ենք Բելգիական վաֆլիներ։ Սկզբում մատուցելու ենք, որպես քաղցր դեսերտ՝ հատապտուղներով, այնուհետև կներկայացնենք պանրով մատուցման նոր հետաքրքիր տարբերակ։
Содержание
Վաֆլու խմորի բաղադրիչներ
- Ձու — 4 հատ
- Փխրեցուցիչ — 1 թ․ գդ․
- Ձիթայուղ — 3 սուրճի բաժակ
- Աղ — մի պտղունց
- Կաթ — 150 գր․
- Ալյուր — 300 գր․
- Կակաո — 50 գր․
- Հատապտուղներ և քաղցր՝ ըստ նախասիրության․ մեղր, նուտելլա, խտացրած կաթ
Պանրով նախուտեստի համար
- Ձու վաֆլիների թվով
- Հալվող պանիր
- Ձիթայուղ
Բելգիական քաղցր վաֆլիներ․ Պատրասման եղանակը քայլ առ քայլ
Պատրաստելու ենք վաֆլի թխելու հատուկ սարքով, եթե նման սարք չունեք, ապա նույն խմորից կարող եք գազօջախի վրա ալադիներ պատրաստել և մատուցել մեր առաջարկած տարբերակով։
- Խմորը պատրաստելու համար հարկավոր է ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից (հմուտ տանտիկիններն արդեն գիտեն, որ սպիտակուցից լավ բեզե ստանալու համար պետք է ձուն լավ սառը լինի)
- Այս խմորի համար հարկավոր է ձվի սպիտակուցներն ու դեղնուցները հարել առանձին առանձին
- Սկսենք սպիտակուցից, հարում ենք այնքան մինձև ստացվի ահա այսպիսի պինդ փրփուրի նմանվող զանգված և միառժամանակ դնում ենք կողքի, կարելի է և սառնարանում, մինչև կպատրաստենք հիմնական խմորը,
- Ձվի դեղնուցների վրա լցնում ենք աղ, փխրեցուցիչ և առատ ձեթ
- Խառնում ենք և ավելացնում կաթ սենյակային ջերմաստիճանի
- Պարբերաբար ավելացնելով ալյուրը հարում ենք
- Բաղադրատոմսն ու չափաբաժինները կթողնեմ նկարագրությունների բաժնում
- Պետք է ստացվի նման խտության խմոր, ես բաժանում եմ խմորը երկու մասի․ մի կեսի մեջ շաքարի փոշի պետք է ավելացնեմ, քանի որ մյուս կեսը առանց քաղցրի պետք է թխեմ՝ այն պանրով որպես նախուտեստ մատուցելու համար
- Այժմ այս քաղցր խմորին կավելացնենք սպիտակուցի կեսը, մյուս կեսը առանց շաքարավազի խմորի համար ենք պահում
- Սպիտակուցը պետք է հիմնական խմորին ավելացվի անմիջապես թխելուց առաջ, որպեսզի շատ թեթև և փխրուն վաֆլիներ ստացվեն
- Ահա, վերջ․ մեր խմորը պատրաստ է, վաֆլի թխելու սարքը մոտ 5 րոպե թողնում ենք լավ տաքանա և սկսում ենք թխել
- Շերեփիկով լցնում ենք երկու հատվածում էլ, այնքան որ ծածկի ամբողջ տարածքը և փակում ենք կափարիչը, սպասում ենք մոտ 2-3 րոպե և բացում սարքը
- Ստացվում են ահա այսպիսի փքուն, դեռ փափուկ և ախորժելի վաֆլիներ
- Այս սկզբունքով պետք է թխենք բոլոր վաֆլիներ և քաղցր, և առանց քաղցրի տարբերակը
- Վերջում քաղցր խմորին ես նաև ավելացնում եմ կակաո և թխում ևս մի քանի սև վաֆլիներ, գույների գեղեցիկ կոնտրաստ ստանալու համար
- Ահա, տեսեք ինչ գեղեցիկ վաֆլիներ ստացվեցին, այժմ քաղցր վաֆլիներով իսկական սուրճ խմելու ժամանակն է,
- Վաֆլիները կարելի է զարդարել և քաղցրացնել ցանկացած ձևով՝ մեղրով, նուտելլայով կամ պաղպաղակով , շաքարի փոշով և հատապտուղներով (ինձ նման օրինակ)։
Պանրով Բելգիական վաֆլիներ նախաճաշի համար
- Այժմ նախապատրաստենք և քերիչով անցկացնենք հալվող դեղին պանիրը՝ նախաճաշին տաք վաֆլիներով նախուտեստ պատրաստելու համար
- Գազօջախին տաք թավայի մեջ ձիթայուղ ենք լցնում և հատիկ հատիկ ձուն հնարավորինս անվնաս տեղադրում թավայի մեջ տապակվելու
- Աղ և սև պղպեղ են ցանում
- Փակում կափարիչը, մոտ 1-2 րոպե, արդեն պատրաստ են
- Վաֆլիները, որոնց խմորը առանց շաքարավազի էինք պատրաստել, տեղավորում ենք թավայի մեջ, յուրաքանչյուրի վրա դնելով մեկական հավկիթ,
- Բոլորի վրա հավասարաչափ քերած պանիր ենք դնում և կրկին փակում կափարիչը մոտ 1-2 րոպե, մինչև պանիրը ամբողջությամբ հալչի
- Ստացվում են աննկարագրելի համեղ, խրխրթան կեղևով, բերանում հալվող, նրբություն վաֆլիներ
Փորձելուց հետո անպայման գրեք ձեր կարծիքը և դիտարկումները, մեզ այն շատ հետաքրքիր է։
Պատրաստման Տեսանյութ











