Բիսկվիթ մայոնեզով. Զարմանալիորեն համեղ, քնքուշ, եթերային և փափուկ

Բիսկվիթ մայոնեզով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Բիսկվիթ մայոնեզով պատրաստելը դժվար չէ, բայց ստացվում է՝ բարձր, փարթամ և շատ հարուստ թխվածք:

Անպայման փորձեք, հաճույք պատճառեք ինքներդ ձեզ և ձեր սիրելիներին:

Բիսկվիթ մայոնեզով

Բիսկվիթ մայոնեզով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 3 հատ

_Շաքարավազ 1 բաժակ

_Վանիլային շաքար

_Մայոնեզ 1 բաժակ

_Ալյուր 1 բաժակ

_Սոդա 1 թեյի գդալ (մարել 9% քացախով)

Բիսկվիթ մայոնեզով

Բիսկվիթ մայոնեզով. Պատրաստման եղանակը

_Ձվերը կոտրել խորը ամանի մեջ, ավելացնել շաքարավազ, ապա վանիլային շաքար: Հարել ամբողջը խառնիչով, մինչև թանձր փրփուր ստացվի:

_Դրանից հետո ավելացնել մայոնեզ և զգուշորեն խառնել բահիկով:

_Այժմ մի բաժակ ալյուր մաղել ամանի մեջ, և նույնպես զգուշորեն խառնել: Սոդան մարել քացախով, և խմորին ավելացնելով՝ կրկին այդպես խառնել:

_Վերցնել ձևամանը, հատակն ու կողմերը ծածկել յուղաթղթով, յուղել բուսական յուղով:

_Լցնել խմորը, թույլ թափահարել ձևամանը, որպեսզի խմորը հավասարեցվի:

_Խմորը 55 րոպե թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխվելուց հետո թողեք սառչի:

_Դրանից հետո հանել կաղապարից, հեռացնել յուղաթուղթը, թող բիսկվիթը մետաղալարով ցանցի վրա մնա մոտ 4 ժամ:

Բիսկվիթ մայոնեզով

Բիսկվիթը մայոնեզով պատրաստ է: Ստացվում է շատ փարթամ, անուշաբույր, միատարր: Այն այնքան համեղ է, որ կարող ես ուտել հենց այդպես ՝ թեյի կամ կաթի հետ միասին:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տնական բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք