Այսօր առաջարկում ենք բաղադրատոմս, որով կարող եք տանը պատրաստել Բնական ծիրանի նեկտար:
Կարևոր է, որ խմիչքի համար ընտրվեն ամենահասած ու հյութեղ պտուղները։ Արդյունքում նեկտարը կունենա հաճելի համ և գեղեցիկ վառ գույն։ Բաղադրիչներից անհրաժեշտ կլինի միայն շաքարավազ և ջուր։ Կիտրոնաթթու ավելացնելու կարիք չկա, քանի որ ջերմային մշակման ժամանակ ծիրանի թթվայնությունը մեծանում է։
Այս բաղադրատոմսի մեկ այլ հաճելի բան այն է, որ ձեզ հարկավոր չէ ստերիլիզացնել բանկաները: Պարզապես պետք է մանրակրկիտ լվանալ տարաները, եռացնել կափարիչները և ձագարը, որով նեկտարը կլցնեք տարաների մեջ։
Ինչպես տեսնում եք, ոչ մի բարդ բան չկա:

Բնական ծիրանի նեկտար. Բաղադրիչներ
Ջուր 5,5լ
Ծիրան 6 կգ
Շաքար 750 գ

Բնական ծիրանի նեկտար. Պատրաստման եղանակը
_Ծիրանը լավ լվանալ, հանել կորիզները, լցնել մեծ ամանի մեջ:
_Ծիրանի վրա լցնել սառը ջուր։
_Կաթսան դնել վառարանի վրա և պարունակությունը հասցնել եռման աստիճանի, այս ընթացքում դեռ փրփուրը հավաքելու կարիք չկա։
_Ծիրանը եփել ևս 7 րոպե, քամել մաղով՝ կոպիտ մանրաթելերը հեռացնելու համար:
_Ավելացնել շաքարավազ, լավ խառնել և դնել կրակի վրա։
_Հասցնել եռման աստիճանի և եփել ևս 4 րոպե, հեռացնել փրփուրը:
_Այնուհետև եռացող նեկտարը լցնել մաքուր բանկաների մեջ, փակել դրանք կափարիչներով և թողնել ամբողջովին սառչի։

Պատրաստի ըմպելիքը կարող եք պահել նույնիսկ սենյակային ջերմաստիճանում, գլխավորը դրանց համար մութ տեղ ընտրելն է։
Բանկան բացելուց հետո նեկտարը պետք է պահել սառնարանում։
Անպայման փակեք ձմռան համար այնպիսի վառ և բուրավետ ըմպելիք, որը նույնիսկ ամենացուրտ օրերին կարող է ձեզ վերադարձնել արևոտ ամառ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թափանցիկ ծիրանի կոնֆիտյուր







