Բուլկիներ դարչինով և չամիչով. Հիանալի անուշաբույր թխվածք

Բուլկիներ դարչինով և չամիչով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Երեխաներին որպես նախաճաշիկ, կամ աշխատավայրում սուրճի, թեյի հետ վայելելու վերցնելու համար թխեք Բուլկիներ դարչինով և չամիչով:

Սրանք շատ համեղ ու նուրբ են, թխվում են շատ հեշտ ու արագ։

Բուլկիներ դարչինով և չամիչով

Բուլկիներ դարչինով և չամիչով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 2,5 բաժակ

_Ձու 1 հատ

_Ջուր 0,5 բաժակ

_Շաքարավազ խմորի մեջ 8 ճաշի գդալ

_Շաքարավազ միջուկի մեջ 7 ճաշի գդալ

_Կարագ խմորի համար 5 ճաշի գդալ

_Կարագ միջուկի համար 7 ճաշի գդալ

_Խմորիչ (չոր) 2,5 թեյի գդալ

_Դարչին 1 ճաշի գդալ

_Չամիչ 0,3 բաժակ

_Աղ 1 թեյի գդալ

Բուլկիներ դարչինով և չամիչով

Բուլկիներ դարչինով և չամիչով

Բուլկիներ դարչինով և չամիչով. Պատրաստման եղանակը

_Ձուն, շաքարավազը, ջուրը, ալյուրը, փափուկ կարագը, խմորիչը, աղը խառնել և ձեռքերին չկպչող պինդ խմոր հունցել։

_Խմորը դնել 40 րոպե, տաք տեղում, որ բարձրանա:

_Մինչ խմորը բարձրանում է, կարող եք պատրաստել միջուկը։

_Դրա համար պետք է կարագը խառնել շաքարավազի և դարչինի հետ։

_Ավելացնել նախապես լավ լվացված չամիչը, խառնել։

_Բարձրացած խմորը գրտնակել մոտ 0,5-1 սմ շերտով, միջուկը հավասարաչափ տարածել խմորի մեջտեղում։

_Խմորը միջուկի հետ միասին ամուր փաթաթել ռուլետաձև։

_Ռուլետը կտրատել 3 սմ հաստությամբ շերտերով և բլիթներ ձևավորել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և վրան շարել ապագա բուկիները՝ թողնելով դրանց միջև բավականաչափ ազատ տարածություն, որ բարձրանան։

_Թխել ջեռոցում 180°C ջերմաստիճանում 40 րոպե կամ մինչև ոսկե դարչնագույնը:

Բուլկիներ դարչինով և չամիչով

Բուլկիներ դարչինով և չամիչով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սիննաբոն բուկլիներ

Խնդրում ենք Գնահատեք