Բուլկիներ ջեռոցում. Բուրավետ համեղ և պարզապես կախարդական թխվածք

Բուլկիներ ջեռոցում ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այս օրերին հաճելի Բուլկիներ ջեռոցում պատրաստելու համար բազում բաղադրատոմսեր կան համացանցում:
Ձեզ շատ դուր կգա դրանք թխելը, խմորը ճկուն է, փափուկ: Արդյունքում անչափ համեղ բլիթներ են ստացվում…

Սա մի իսկական հրաշք է, դուք անպայման պետք է փորձեք:

Տանը թեյի հետ մատուցելու համար քնքուշ բուլկիները լավագույն հյուրասիրությունն են:

Բուլկիներ ջեռոցում

Բուլկիներ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_100 մլ ջուր

_100 մլ կաթ

_բուսական յուղ — 100 մլ

_1 ձու

_շաքարավազ — 4 ճաշի գդալ

_չոր խմորիչ — 1 թեյի գդալ

_մոտ 0,5 կգ ալյուր

_1 տուփ վանիլային շաքար

_1 պտղունց աղ

Բուլկիներ ջեռոցում

Բուլկիներ ջեռոցում

Բուլկիներ ջեռոցում. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Ձուն հարել շաքարավազի հետ։

_Ջուրը խառնել կաթի հետ, ավելացնել բուսայուղը, աղը, վանիլային շաքարավազը և խմորիչը։

_Թողնել 10 րոպե, որպեսզի խմորիչը մի փոքր ուռչի։

_Այնուհետև ավելացնել ալյուրը և շաղախել խմորը։ Պետք է ստացվի միջին թանձրության խմոր։

_Խմորը բաժանել 12-15 գնդիկների, գրտնակել բարակ բլիթներով։

_Բլիթներին քսել բուսայուղ, վրան շաղ տալ շաքարավազ։

_Բլիթի մեջտեղում փոքր կտրվածք անել և բլիթը շրջանաձև ոլորել կոնի նման։

_Բուլկիները դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, թողնել 15-20 րոպե։

_Ջեռոցը տաքացնել 190°C և թխել բլիթները 30 րոպե, մինչև պատրաստ լինեն։

Պատրաստ լինելուց հետո բուլկիների վրա շաքարի փոշի ցանել։

Բուլկիներ ջեռոցում

Միանգամից պատրաստեք կրկնակի բաժին, քանի որ ջեռոցում բլիթները աներևակայելի համեղ են, հնարավոր է, որ չբավարարի )

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հեշտ բուլկի կրուասաններ

Խնդրում ենք Գնահատեք