Համեղ Բուլկի Կրուասաններ Շերտավոր խմորի նման շերտերով

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր հետաքրքրիր համեղ բուլկի կրուասաններ շերտավոր ով կթխենք՝ համեղ, փափուկ և միաժամանակ խրխրթան կրուասան ենք պատրաստելու։

Բուլկի Կրուասաններ Շերտավոր փափուկ և խրխրթան միաժամանակ

Բուլկի Կրուասաններ Շերտավոր

_Գոլ ջուր — 1 բաժակ

_Կաթ — 0,5 բաժակ

_Շաքարավազ — 1 թեյի գդալ

_Խմորիչ — 8 գրամ — 1 թեյի գդալից մի քիչ շատ, պարտադիր որակյալ

_Ալյուր — 500 գր․

_Աղ մեկ պտղունց

_Ձեթ — 2 թ․ գդ․

_Կարագ — 100 գր․

_Միջուկի համար կարելի է օգտագործել շոկոլադե սալիկ, չամիչ շաքարավազ դարչինով, պանիր հալվող

Բուլկի Կրուասաններ Շերտավոր

_Մեկ բաժակ գոլ ջուրը կլցնենք տարայի մեջ

_Նաև կաթ է մեզ պետք, յուղայնությունը էական չէ, կարևորը համեղ լինի և պարտադիր սենյակային ջերմաստիճանի, կարող եք անգամ մի փոքր տաքացնել, եթե շտապում եք

_Կես բաժակ կօգտագործենք

_Լցնենք այն ջրի վրա

Տորթ բալով և կրեմով

_Մեկ թեյի գդալ շաքրավազ լցնենք, այն ավելի լավ է բացում խմորիչը

_Մեկ լիքը թեյի գդալ խմորիչ, նույնիսկ մի փոքր էլ ավել, ընդհանուր հաշվով 8 գրամ փոշի խմորիչ կօգտագործենք

_Խառնենք այն հեղուկի մեջ

_Տարան կերակրի թաղանթով ծածկենք և կդնենք կողքի հասունանալու կես ժամով

_Ցանկալի է տաք սենյակում, եթե տաք չէ սենյակը կարող եք սրբիչով փաթաթել և դնել անջատած տաք ջեռոցի մեջ

_Կես ժամ անց խառնենք մի փոքր

_Նախապես պատրաստել ենք կես կիլոգրամ ալյուր — 500 գրամ, որի մեջ մեկ պտղունց աղ եմ լցրել

_Այժմ այն մաղելով կլցնենք զանգվածի վրա պարբերաբար խառնելով

_Այս խմորով ոչ միայն կրուասաններ կարելի է պատրաստել, այլ նաև պիցցա, բուլկիներ չամիչով

_Ինչպես նաև համեղ կրուասաններ կարելի է թխել շերտավոր խմորով, իսկ հենց բուն կրուասանի խմոր պատրաստելը մի փոքր աշխատատար է, բայց եթե այս տեսանյութը հավաքի 3000 լայքից ավել, ես խոստանում եմ որ տեսանյութ կնկարահանեմ նաև դասական կրուասանի պատրաստմամբ

_Ալյուրն ամբողջությամբ լցնելուց և խառնելուց հետո 2 թեյի գդալ ձեթ ավելացնենք և հենց տարայի մեջ ձեռքով մի փոքր կհունցենք վրա կբերենք խմորը

_Տարայի պատերն էլ կձեթոտենք և խմորը կդնենք կողքի հասունանալու մոտ 3 ժամ, պարտադիր տաք սենյակում

_Պարտադիր ծածկեք թաղանթով պոլիէթիլենային, որպեսզի անօդ տաք միջավայր ձևավորվի, ավելի արագ հասունանա և կեղև էլ չբռնի խմորի վրա

_3 ժամ անց ահա լավ հասունացել է մեր խմորը, վրա բերենք մի փոքր նստացնենք

_Պետք է այն բաժանենք հավասար գնդերի, այս չափաբաժնից ձևավորենք 10 գունդ

Բուլկի Կրուասաններ Շերտավոր փափուկ և խրխրթան միաժամանակ

_Ալրոտած հարթակի վրա շարենք յուրաքանչյուր գնդիկը մի փոքր ալրոտելով, սրբիչով ծածկենք

_Թողնենք հանգստանա մի կես ժամով

_Այս խմորը դրոժով խմորներից տարբերվում է նրանով, որ սրանից շերտավոր բուլկիներ ենք ստանում

_Իսկ շերտերը ստանում ենք այս սկզբունքով

_Յուրաքանչյուր գնդիկը պետք գրդնակենք բացենք մոտավորապես ափսեի չափով

_Բոլոր շերտերը հերթով բացենք և շարենք սեղանին

_Եթե իրար վրա եք շարելու, ապա պարտադիր ալրոտեք լավ յուրաքանչյուր գունդը

_Մեզ կարագ է հարկավոր 100 գրամ

_Կտրենք դնենք սենյակային ջերմաստիճանում լավ փափկելու

_Այնուհետև յուրաքանչյուր շերտը դնելուց հետո փափկած կարագն ենք քսում լավ հաստ շերտով

_Վրան դնում մյուս շերտը խմորի

_Կրկին կարագ քսում

_Բոլոր շերտերը կարագապատելուց հետո վրայի շերտը դնում ենք, մի փոքր լայն բացված պետք է այն լինի

_Հարկավոր է եզրերը վերևի շերտով կպցնել իրար

_Հետո շրջել

_Կրկին ալրոտել

_Եվ լավ լայն գրդնակել շրջանաձև

_Գրդնակելուց հետո արդեն տրամագծով պետք է բաժանենք մոտավորապես 18 հավասար բաժինների, կարող եք ավելի քիչ մասնատել, եթե խոշոր կրուասաններ եք ցանկանում ստանալ

_Լայն հատվածում այսպիսի փոքրիկ կտրվածքներ ենք անելու

_Միջուկի ընտրությունն էլ լայն է շատ, ես այսօր շոկոլադե սալիկ եմ օգտագործելու

_Կարելի է անգամ պանիր դնել, չամիչը դարչինով և շաքարավազով խառնած, մուրաբա լցնել, ինչ-որ հարմար ունեք ձեռքի տակ

_Ոլորում ենք այս սկզբունքով

_1 ձուն մեկ թեյի գդալ ձեթի հետ լավ հարենք և բոլոր կրուասանները առատորեն պատենք ձվով

_Ջեռոցը նախապես լավ տաքացնենք

_Թխելու ենք սկզբում 200 աստիճանում 10 րոպե, որ լավ բարձրանա սկզբնական

_Հետո ջերմաստիճանը իջեցնենք 180 աստիճան և 20-25 րոպե էլ այս ջերմաստիճանում թխենք

_Հանենք ջեռոցից

_Հիանանք փամփլիկ տեսքով մեր բուլկի կրուասաններ ի

Բուլկի Կրուասաններ Շերտավոր փափուկ և խրխրթան միաժամանակ

Կիսենք մեկը տեսնենք ինչպիսի շերտեր ենք ստացել

Խմորը խրխրթում և փշրվում է, մեջն էլ փափուկ հալվող, շատ նման է իսկական կրուասանի

Բոլոր հղումները կգտնեք տեսանյութի տակ

Համն էլ դե ինքներդ պետք է փորձեք թեյի հետ նախաճաշին

Դե ինչ բարի ախորժակ։

Բուլկի Կրուասաններ Շերտավոր Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք