Բուրավետ կեքսեր. Թեթև թխվածք ողջ ընտանիքի համար

Բուրավետ կեքսեր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Բուրավետ կեքսեր թխելու համար պետք է պարզապես վարսակի ալյուրը խառնել խնձորի հետ։

Ընկույզով և խնձորի կտորներով Բուրավետ կեքսերերը շատ փափուկ են, հաճելի հյուսվածքով, խոնավ և շատ բուրավետ:

Բաղադրատոմսը դժվար չէ, ցանկացած մարդ կարող է դա անել: Վարսակի փաթիլների շնորհիվ կեքսը չի առաջացնում ավելորդ քաշի խնդիր։

Բուրավետ կեքսեր

Բուրավետ կեքսեր. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_Վարսակի ալյուր 150 գ

_Ցորենի ալյուր 150 գ

_Փխրեցուցիչ 10 գ

_Դարչին, մշկընկույզ

_ 1 պտղունց աղ

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 70 գ

_Բուսական յուղ 90 մլ

_Խնձոր 500 գ

_1 կիտրոնի կեղևի քերուկ

_Ընկույզ

Բուրավետ կեքսեր

Բուրավետ կեքսեր. Պատրաստման եղանակը

_Ընկույզները կեղևով լցնել եռման ջրի մեջ, 10 րոպե հետո հանեք, սառելուց հետո մաքրեք։

_Այս տեխնիկան օգնում է արագ հեռացնել ընկույզների կեղևը: Բլենդերով կամ դանակով մանրացրեք կտորներով։

_Ալյուրն ու մանրացրած վարսակի ալյուրը խառնել, ավելացնել աղը, փխրեցուցիչը, մշկընկույզը և դարչինը։ Խառնել այս չոր խառնուրդը։

_Ավելացնել մոտ մեկ բաժակ մաքրված ընկույզը և խառնել:

_Ձուն հարել շաքարավազի հետ մինչև փարթամանա, լցնել բուսայուղը և նորից լավ հարել։

_Քերել խնձորը խոշոր քերիչով, խառնել կիտրոնի քերուկի և ձվի զանգվածի հետ։ Լցնել ևս մի քիչ կիտրոնի հյութ։

_Այս խառնուրդի մեջ լցնել չոր զանգվածը և լավ խառնել մինչև հարթ լինի։

_Խմորը լցնել կեքսերի կաղապարների մեջ։

_Թխել 180 աստիճանով մոտ 30 — 45 րոպե:

Բուրավետ կեքսեր

Հիշեք, որ ամեն ինչ կախված է ձեր ջեռոցի աշխատանքից։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շոկոլադե մաֆիններ

Խնդրում ենք Գնահատեք