Դուք իրականում շատ արագ կպատրաստեք այս Բուրավետ կեքսը և կարող եք օգտագործել այս բաղադրատոմսը երբ անսպասելի հյուրեր ունենաք:

Բուրավետ կեքս. Անհրաժեշտ բաղադրիչները
— Ալյուր 150 գր
— Ձու 3 հատ
— Մարգարին 150 գր
— Փխրեցուցիչ 5 գր
— Շաքարավազ 180 գր
— Չամիչ կամ ծիրանի չիր՝ ըստ ճաշակի

Բուրավետ կեքս. Պատրաստման եղանակը
_Մարգարինը թողնել փափկի սենյակային ջերմաստիճանում։
_Մարգարինի վրա լցնել շաքարավազը և ձվերը, հարել զանգվածը, մինչև հարթվի։
_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և մաղել, մասերով ավելացնել խմորին և ամեն ինչ լավ խառնել։
_Ցանկության դեպքում ավելացնել չամիչ կամ ծիրանի չիր։
_Կաղապարների մեջ թղթե ձևամաններ դնել ու դրանցից յուրաքանչյուրի մեկ երրորդը լցնել խմորով։
_Ջեռոցը տաքացնել 190 աստիճանով և թխել 15 րոպե։

Հուշում. եթե դուք օգտագործում եք սիլիկոնե կաղապարներ, ապա թղթե ձևամաններ անհրաժեշտ չեն, բայց չժանգոտվող պողպատից կաղապարների համար ավելի լավ է դրանք օգտագործել: Կարող եք նաև թխել մեկ մեծ կեքս։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բիսկվիթ







