Գազարով տորթ. Նուրբ պարզ և համեղ թխվածք

Գազարով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Գազարով տորթը խոնավ է, նուրբ, շատ համեղ և փարթամ։ Դրա համար կարող եք նաև թթվասերով կրեմ պատրաստել, որը միշտ հիանալի է համադրվում գազարի հետ։

Գազարով տորթ

Գազարով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Գազար 220 գր

_Նարնջի քերուկ

_Ձու 3 հատ

_Մի պտղունց աղ

_Շաքարավազ 160 գր

_Բուսական յուղ 80 գր

_Վանիլին ըստ ճաշակի

_Ալյուր մոտ 170 գր

_Փխրեցուցիչ 1 տուփ

_Չամիչ՝ ըստ ճաշակի

Գազարով տորթ

Գազարով տորթ. Պատրաստման եղանակը

_Քերել գազարը միջին քերիչով, նարնջի կեղևի հետ միասին։

_Ձուն հարել աղի, շաքարավազի և վանիլինի հետ, մինչև փարթամանա ու ծավալը կրկնապատկվի։

_Զանգվածի մեջ լցնել բուսական յուղը, խառնել։

_Ավելացնել գազարն ու քերուկը, խառնել։

_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ։

_Լցնել խմորի մեջ և խառնել մինչև հարթ զանգված լինի։

_Ավելացնել չամիչը, բայց սա ըստ ճաշակի է, այն կարելի է փոխարինել նաև մանրացված ընկույզով:

_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։

_Թխել 180 աստիճանում մոտ 35 — 40 րոպե, պատրաստ լինելը ստուգել փայտիկով։

_Վրան պարզապես կարելի է շաքարի փոշի ցանել կամ շաքարի փոշին թթվասերով հարել ու այդ կրեմը վրան քսել։

Գազարով տորթ

Ստացվում է ահա այսպիսի պարզ թխվածք՝ շատ փարթամ ու համեղ, բուրավետ, թեթև ցիտրուսային նոտայով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Գազարով տորթ ամենահամեղ բաղադրատոմսը

Խնդրում ենք Գնահատեք