Գազարով Տորթ տոնական շքեղ գեղեցկություն և համեղություն

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր կպատրաստենք առանց չափազանցության նրբագույն ու նրբահամ մի յուարահատուկ Գազարով տորթ, տոնական շքեղ գեղեցկություն։

Գազարով Տորթ տոնական շքեղ գեղեցկություն և համեղություն

Գազարով տորթ Բաղադրատոմս

  • Գազար — 400-500 գր
  • Ալյուր-2 բաժակ
  • Սոդա — 2 թ․գդ
  • Կակաո — 2 թ․ գդ․
  • Դարչին — 1 թ․ գդ․
  • Աղ — 0․5 թ․ գդ․ նոսր
  • Բուսայուղ — 1 բաժակ
  • Շաքարավազ  — 1 բաժակ սպիտակ, 0,5 բաժակ շագանակակգույն եղեգնաշաքար
  • Ձու — 4 հատ
  • Վանիլ
  • Ընկույզ — 1 բաժակ
  • Չամիչ — 0,5 բաժակ

Կրեմ

  • Կրեմ- պանիր — 3 տուփ
  • Կարագ — 200 գր․
  • Շաքարի փոշի — 200 գր․

Քայլ առ քայլ Գազարով տորթ

  • Նախ նախապատրաստենք գազարը
  • Պետք է քերիչով անցկացնենք 400-500 գրամ գազար, շատ մանր քերելու կարիք չկա, այն լրիվ հալվում է բիսկվիտի մեջ եփվելու ընթացքում
  • Գազարը մի կողմ դնենք և պատրաստենք կրեմը
  • Նշեմ, որ ցանկացած համեղ կրեմը համապատասխանում է այս տորթին
  • Բայց առավել հագեցած և հարթ գծեր ենք ստանում հենց կրեմի այս իմ առաջարկվող տարբերակում
  • Հարված 200 գրամ կարագին ավելացնենք երեք տուփ ահա այսպիսի Կրեմ պանրից, Մասկարպոնե պանրով էլ շատ համեղ կստացվի, կարող եք դա էլ վերցնել
  • Յուրաքանչյուր տուփը ավելացնելուց հետո հարկավոր է հարել, որպեսզի միատարր զանգված ստանանք
  • Մեկ բաժակի չափով շաքարի փոշի ենք ավելացնում, շաքարի փոշին առավել նուրբ կրեմ ստանալու հնարավորություն է ընձեռում
  • Շատ արագ է լուծվում կրեմի մեջ
  • Վանիլին էլ ընթացքում մի պտղունց կավելացրեք

Գազարով Տորթ տոնական շքեղ գեղեցկություն և համեղություն

  • Լավ հարեցինք վերջ կրեմը պատրաստ է
  • Այժմ անցնենք փոշի բաղադրիչներին իրար հետ մաղենք դնենք մի կողմ
  • Դա ալյուրն է 2 բաժակ
  • Սոդան 2 թ․գդ
  • Կակաոն 2 թ․ գդ․
  • Դարչինը 1 թ․ գդ․
  • Մեկ պտղունց աղ, քաղցրի հետ հավասարակշռելու համար համերը
  • Մաղենք թթվածնով հագեցնենք մի պահ կողքի դնենք
  • Տարայի մեջ լցնենք մեկ բաժակ բուսայուղ
  • Վրան ավելացնենք մեկ բաժակ սպիտակ շաքարավազ, որն ստանում են ճակնդեղից

Գազարով Տորթ տոնական շքեղ գեղեցկություն և համեղություն

  • Խառնենք մի փոքր լուծվի
  • Այնուհետև ավելացնելու ենք կես բաժակ շագանակագույն շաքարավազ, եղնեգնաշաքար, այս շաքարավազը ստանում են եղեգնահյութից, ասում են, նրանում պարունակվող բջջանյութն ու օգտակար էլեմենտները չեն քայքայվում ջերմամշակումից, համը տարբերվող կարամելային է, բայց դե սախարոզի պարունակությունը երկու գույնի շաքարում էլ նույնն է, դա չանտեսեք
  • Այն լայն տարածում է գտել հատկապես հրուշակագործության մեջ իր այդ յուրահատուկ կարամելային համի պատճառով
  • Ձու ենք ավելացնելու և հատիկ հատիկ խառնենք, ընդհանուր հաշվով 4 հատ
  • Մի պտղունց վանիլ կլցնենք և ամբողջ մեր փոշի զանգվածը մաս-մաս խառնելով արդեն ավելացնենք խմորին
  • Բավական պինդ խմոր ենք ստանալու, առավել թեթևացնելու համար էլ կարելի է մեկ կիտրոն ճզմել և թարմ հյութը այստեղ ավելացնել
  • 1 բաժակ ընկույզ մանրացնենք

Գազարով Տորթ տոնական շքեղ գեղեցկություն և համեղություն

  • Ավելացնենք խմորին
  • Նաև կես բաժակ չամիչ ենք լցնելու
  • Պատկերացնում եք արդեն թե ինչ անուշաբույր հագեցած համով թխվածք ենք պատրաստում
  • Մեր նախապես քերած գազարն էլ ավելացնենք և խառնենք լավ
  • Կառաջարկեմ  նաև այս տարբերակով դդումով  փորձել պատրաստել, ի դեպ համեղ դդումով բիսկվիտի բաղադրատոմս ունեմ իմ ալիքում, հղումը կթողնեմ տեսանյութի տակ, ով դեռ չի հասցրել նայել, թող անպայման նայի, վերցնի բաղադրատոմսը և փորձարկի, հաստատ չի փոշմանի
  • Տապակի չափը ինձ մոտ այսօր 24 սմ է
  • Բուսայուղ քսենք ամեն դեպքում տապակի կողքերը
  • Խմորն արդեն լցնենք տապակի մեջ
  • Ընդ-որում կես-կես ենք եփելու, երկու շերտ ենք ստանալու, կարելի է իհարկե 3 էլ
  • Ջեռոցը նախապես պետք է տաքացած լինի
  • Թխելու ենք վերև ներքև ռեժիմով 40 րոպե մոտ
  • Իհարկե չոփիկով կստուգենք կհասկանանք չոր է չոփիկը դուրս գալիս թե ոչ
  • Երկուսն էլ բերանքսիվայր կշրջենք և յուղաթերթը հեռացնելուց հետո կդնենք մի կողմ սառելու
  • Ամեն ինչ նախապատրաստել ենք, արդեն կարող ենք հավաքել տորթը
  • Նախ ասեմ բիսկվիթը բերանքսիվայր դրեք, այդպես ավելի բարձր տորթ կստանաք
  • Կրեմն առատորեն լցնենք և տարածենք
  • Երկրորդ շերտը դե մշտապես շրջած ենք դնում, քանի որ այդպես վերին հատվածը առավել հարթ է ստացվում
  •  Վերևում չնշեցի, բայց պետք է, որ բաժանորդագրված կոճակին վաղուց սեղմած լինեիք։ Դա պարտադիր է իմ բաղադրատոմսերին հետևելու համար, իսկ այդ կոճակի կողքի մոխրագույն զանգակին սեղմելով առաջինը հենց դուք կիմանաք իմ նոր տեսանյութի մասին։ Դե շտապեք նաև այդ զանգակին սեղմել, կարող եք նաև ինձ միանալ ինստագարմում, որտեղ շատ կադրից դուրս տեսարաններ և իմ առօրյա ուտեստները կգտնեք։
  • Իսկ մեզ այս դեպքում հնարավորինս հարթ մակերես է պետք
  • Հատուկ լայն եզրով բահիկ եթե չունեք կարող եք դանակով էլ հավասարեցնել ամբողջ տորթի մակերեսը
  • Իսկ ձևավորման հարցում արդեն ձեր երևակայությանը զարկ տվեք
  • Ես ամենապարզ կերպով այսօր կզարդարեմ
  • Նախ մանր քերած թարմ գազարը, որպեսզի չմոռանանք թե ինչով տորթ ենք վայելելու, եզրագծով և կենտրոնով շաղ տանք
  • Ընկույզն էլ որպես հիշեցում կենտրոնում դնենք

Գազարով Տորթ տոնական շքեղ գեղեցկություն և համեղություն

  • Իսկ մանրացված տարբերակով, ահա այսպես բահիկով մի փոքր շերտ ձևավորենք
  • Վրան էլ դարչին մաղենք, դարչինի անուշաբույրը իրականում նյարդային համակարգի վրա շատ հանգստացնող ազդեցություն ունի, այն շատ են օգտագործում Սպա սրահներում և անուշաբույր մոմերի բաղադրությունում
  • Դե մենք էլ մեր խոհանոցում առատ գտնվենք և լավ մաղենք դարչինը մեր անուշաբույր տորթի վրա
  • Ապա դե բնականաբար սառնարանում մոտ երկու ժամ առնվազն թողնենք որ լավ ներծծի կրեմը
  • Այնուհետև կտրատենք, սուրճն էլ պատրաստենք և իսկապես, առանց չափազանցության նրբագույն ու նրբահամ այս յուարահատուկ տորթի մի կտորով վայելենք
  • Հարևաններին էլ կպատմենք, որ համեղ բաղադրատոմսերի իմ ալիքում ևս մեկ համեղ բաղադրատոմս եք գտել
  • Հրաշք։

Դե ինչ, բարի ախորժակ։

Գազարով Տորթ տոնական շքեղ գեղեցկություն Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք