Գառնու Գաթա մեր ավանդական քաղցրավենիքը

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Շքեղ գաթաների շարքից այսօր կպատրաստենք հերթական համեղությունը Գառնու Գաթա ն, մեր ավանդական քաղցրավենիքը իր այս տարբերակով ոչ պակաս համեղ և սիրված է բոլորիս կողմից։

Անպայման գրեք գաթա սիրու՞մ եք թե ոչ։

Գառնու Գաթա մեր ավանդական քաղցրավենիքը

Գառնու գաթա բաղադրիչներ

Գաթա խմոր

_Խմորիչ — 8 գր․

_Ալյուր — 800 գր․

_Շաքարավազ — 1 բժ․

_Աղ մի պտղունց

_Ձու — 3 հատ

_Կարագ — 150 գր․

_Կաթ — 1 բաժակ

_Ձեթ մեկ բուռ

Գաթա խորիզ

_Կարագ — 150 գր․

_Ալյուր — 200 գր․

_Շաքարավազ — 250 գր․

_Ընկույզ ըստ ցանկության մեկ բուռ

_Վանիլ

_Ձվի դեղնուց և ձեթ գաթաների վրա քսելու համար։ Նաև օշարակ մի փոքր վերջում ջեռոցից հետո երեսին քսելու համար։

Գառնու Գաթայի պատրաստման եղանակը

_Սկզբում իրար խառնենք փոշի բաղադրիչները

_Շատ կարևոր է, որ ձեր խմորիչը թարմ և որակյալ լինի

_8 գրամ է մեզ պետք մոտավորապես 1 լիքը թեյի գդալ

_Լցնենք տարայի մեջ

_Մեկ բաժակ շաքարավազ կլցնենք տարայի մեջ

Գառնու Գաթա մեր ավանդական քաղցրավենիքը

_Ալյուրը պետք է պարտադիր բարձր տեսակի լինի, որպեսզի գաթան էլ տեղը-տեղին ստացվի

_400 գրամ կլցնենք նախնական, վերջում ավելացնելու ենք մնացած կեսը

_Ընդհանուր հաշվով կօգտագործենք 800 գրամ

_Մի պտղունց աղ կլցնենք

_Խառնենք իրար բաղադրիչները

_Երեք ձու կոտրենք այս զանգվածի կենտրոնում

_Խառնենք մի փոքր

_Ավելացնենք մեկ բաժակ գոլ կաթ

_Ես խմորիչը կաթով չեմ ակտիվացնում հետո խմորի մեջ լցնում, նախ որակի վրա վստահ եմ

_Երկրորդն էլ միշտ այսպես եմ պատրաստում այս գաթան, ու շատ լավ է ստացվում

_Հաջորդը կարագի հերթն է

_Այն արդեն լավ փափկած վիճակում է, ուշադրություն դարձրեք որ հալված յուղի նման չէ

_Յուղ լցնելու դեպքում այլ է դառնում խմորի որակը, այսպես ավելի շերտ-շերտ և փխրուն է ստացվում

_Սա էլ ավելացրեցինք

Գառնու Գաթա մեր ավանդական քաղցրավենիքը

_Արդեն ժամանակն է ալյուրի մնացած մասը ավելացնելու

_Քիչ քիչ ավելացնենք խառնենք երբ դժվարանա խառնելը

_Շրջենք սեղանի վրա և սկսենք արդեն ձեռքերով հունցել

_Վերջում ձեթով պատենք խմորը, որպեսզի տարայի պատերին չկպչի, նաև որպեսզի այլևս ալյուր չօգտագործենք

_Գունդ ձևավորենք վերջնական և դնենք մեր տարայի մեջ

_Կերակրի թաղանթով անօդ տարածություն ապահովենք և դնենք կողքի հասունանալու 2-3 ժամ սենյակային տաք ջերմաստիճանում

_Այս ընթացքում կպատրաստենք խորիզը

_Հարյուր հիսուն գրամ լավ հալված կարագը լցնենք տարայի մեջ

_Վրան ավելացնենք շաքարավազ մոտ 250 գրամ և խառնենք

_Կոնկրետ շաքարավազի չափը կարող եք դուք որոշել մի փոքր ավելի քիչ լցնել

_Բայց դե գառնու գաթա ն պետք է քաղցր լինի

Գառնու Գաթա մեր ավանդական քաղցրավենիքը

_Ալյուր պետք է լցնենք 200 գրամ մեր տուփը մեկ կիլոգրամ էր, ամբողջ բաժնին գաթայի օգտագործեցինք հենց այդքան

_Խառնենք ձեռքերով ավելի լավ կզգաք ճիշտ եք ստացել զանգվածը, պետք է բռի մեջ պնդանա արագ, բաց թողնելուց էլ միանգամից փշրվի

_Մեկ պտղունց էլ վանիլին լցնենք մեջը

_Ես մի բուռ էլ ըկույզ եմ սովորաբար մանրացնում լցնում

_Խորիզը պատրաստ է

_Մոտ մեկուկես ժամ անց արդեն խմորն այս տեսքը ունի

_Շրջենք այն տարայից ալյուր այլևս չենք անելու կարիք էլ չկա

_Ձեթով կաշխատենք, մատները և խմորը ձեթոտենք

_Խմորը բաժանենք երկու մասի

_Այս չափաբաժից ես թխում եմ երկու լավ մեծ կլորիկ գաթաներ

_Հիմա կտեսնեք

_Գունդը մատներով բացենք գրտնակելուց շատ կնստի

_Խմորիչով խմորների հետ երկար պետք էլ չէ խաղալ բացեցինք լավ մեծ տրամագծով

_Խորիզի կեսը լցնում ենք խմորի վրա

_Մի փոքր տարածում

_Այժմ եզրերը պետք է հավաքենք

Գառնու Գաթա մեր ավանդական քաղցրավենիքը

_Աշխատեք լավ փակ լինի, որ արանքներից հետո խորիզը չհալվի թափվի

_Շրջենք ուղղությունը

_Կլորը գեղեցիկ եզրագծենք

_Տապակի ներքևի մասով եմ ես թխում, որպեսզի հեշտ լինի հանելը

_Ահա այսպիսի մեծ գաթա ձևավորեցինք, գառնու գաթա ն այդպիսինն է

_Պետք է այն ևս մի կես ժամ դնենք կողքի հագստանալու և կրկին հասունանալու

_Կես ժամ անց ահա

_Պատառաքաղով լավ ծակծկենք, որպեսզի չուռի շատ օդ չմնա ներսում

_Մեկ ձվի դեղնուց և մի փոքր էլ ձեթ խառնենք իրար և քսենք երեսին գաթայի

_Ուղարկենք տաք ջեռոցում թխվելու երեսունից-քառասուն րոպե վերև ներքև ռեժիմում

Ա_հա երկուսն էլ թխեցինք

Գառնու Գաթա մեր ավանդական քաղցրավենիքը

_Գաթաների վրա կարող եք ինձ նման ձեթով օշարակ քսել, լրացուցիչ փայլ տալու համար

_Բույրը մեր խոհանոցում տարածված այս պահի՝ ուղղակի աննկարագրելի

_Ընդհանրապես ջեռոցից հանվող թխվածքի բույրը խոհանոցից եկող միշտ էլ մտերմիկ և ջերմ մթնոլորտ է ստեղծում ընտանիքում

_Մի փոքր չարչարվեք այսօր, բայց երեկոյան թեյի հետ տանեցիներին ուրախացրեք մեկ կտոր ահա այսպիսի շքեղ գառնու գաթա հյուրասիրելով։

Դե ինչ, բարի ախորժակ։

Գառնու գաթա Տեսանյութ

Նաև գաթաների այլ համեղ և ավանդական տարբերակներ հաջորդ տեսանյութում․

Խնդրում ենք Գնահատեք