Դարչինով թխվածքաբլիթներ. Բերանում հալչող համեղ աղանդեր

Դարչինով թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Դարչինով թխվածքաբլիթներ. Բերանում հալչող համեղ աղանդեր

Դարչինը հավանաբար քաղցր թխած ապրանքների ամենատարածված բույրն է: Այն հաճախ են օգտագործում ոչ միայն մեր, այլև ամբողջ աշխարհի տանտիրուհիները: Առանց այս համեմունքի, մենք չենք կարող պատկերացնել որևէ խմորեղեն: Համոզված եղեք, դարչինով անգամ ամենասովորական տնական թխվածքաբլիթները վերափոխվում են՝ դառնալով շատ ավելի համեղ:

Դարչինով թխվածքաբլիթներ

Դարչինով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ձու 1 հատ
  • Շաքարավազ 3 ճաշի գդալ
  • Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
  • Ցորենի ալյուր 220 գ
  • Եգիպտացորենի օսլա 80 գ
  • Կաթ 60 մլ
  • Արևածաղկի ձեթ 60 գ
  • Դարչին 1 թեյի գդալ

Դարչինով թխվածքաբլիթներ

Դարչինով թխվածքաբլիթներ

Դարչինով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

  1. Խորը ամանի մեջ խառնել շաքարն ու ձուն: Զանգվածին յուղ ավելացնել, ամեն ինչ խառնել, լավ հարել:
  2. Դրանից հետո ավելացնել կաթը: Կրկին խառնել:
  3. Ալյուրի, օսլայի և փխրեցուցիչի կեսը մաղով անցկացնել, ավելացնել այս խառնուրդին:
  4. Կրկին խառնելով հարել: Այժմ ավելացնել ալյուրի մնացած մասը և գդալով խառնել բաղադրիչները:
  5. Ձեռքերով հունցել այնքան, որ փափուկ խմոր ստացվի, բաժանել այն 3 մասի:
  6. Գլորել խմորը գլանաձև՝ երշիկի նման: Գլանաձև խմորից կտրատել քառակուսիներ:
  7. Թաթախել դրանք դարչինի և շաքարի խառնուրդի մեջ:
  8. Խմորի կտորները դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և պատառաքաղով սեղմել յուրաքանչյուր թխվածքաբլիթի վրա ձևավորման համար:
  9. Եփել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե: Հաշվի առեք ձեր ջեռոցի հզորությունը:

Դարչինով թխվածքաբլիթներ

Այս տնական թխվածքաբլիթները կարելի է թխել ամեն օրվա համար: Դա ձեզանից շատ ժամանակ չի խլի, բայց կուրախացնի տնեցիներին իր համով: Պատրաստեք և վայելեք:

Դարչինով թխվածքաբլիթները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շոկոլադե մաֆիններ առանց ձվի

Խնդրում ենք Գնահատեք