Դարչինով թխվածքաբլիթներ. Փխրուն, համեղ աղանդեր աշնանային երեկոյի համար

Դարչինով թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Եկեք այսօր պատրաստենք դարչինով թխվածքաբլիթներ թեյի համար:

Ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան աշնանային վատ եղանակի ժամանակ մի բաժակ տաք թեյով և լավ գրքով երեկոն անցկացնելը: Այդ ընթացքում ավելի հաճելի կլինի նաև ինչ -որ համեղ բան խրթխրթացնել, օրինակ՝ տաք տնական թխվածքաբլիթներ:

Դարչինով թխվածքաբլիթներ
Դարչինով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր — 260 գ

_Փափուկ կարագ — 120 գ

_Մանր շաքարավազ — 100 գ

_Ձու — 1 հատ

_Փխրեցուցիչ — 0.5 թեյի գդալ

Շաղ տալու համար

_Շաքարավազ — 4 ճաշի գդալ

_Աղացած դարչին — 2 ճաշի գդալ

Դարչինով թխվածքաբլիթներ

Դարչինով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Ձուն և շաքարավազը հարում ենք մինչև փրփրի: Ավելացնել փափկած կարագ և նորից հարել, մինչև ստացվի համասեռ զանգված:

_Ալյուրը մաղել փխրեցուցիչի հետ և ավելացնել հարած զանգվածին: Նրբորեն խառնել մինչև փափուկ խմոր ստանալը:

_Խմորը գնդաձև անել և դնել պլաստիկե տոպրակի մեջ: Սառեցնել 30 րոպե:

_Խմորը հանել սառնարանից և բաժանել ընկույզի չափի կտորների, դրանցից գնդիկներ անել:

_Ջեռոցը տաքացնել մինչև 175 °C: Ջեռոցի տապակի վրա փռել յուղաթուղթ:

_Շաքարավազը և դարչինը լցնել ափսեի մեջ և խառնել:

_Վերցնել մի գնդիկ խմոր, թաթախել այն շաքարավազի և դարչինի խառնուրդի մեջ և դնել ջեռոցի տապակի վրա:

_Գնդիկը պատառաքաղով սեղմելով, այմ այլ եղանակով կարող եք ձևավորել ցանկության դեպքում: Եթե ժամանակ չունեք, կարող եք ուղղակի մի թեթև սեղմել մատով:

_Երբ բոլոր թխվածքաբլիթները պատրաստ լինեն, տապակը դնել ջեռոցում և թխել 12-15 րոպե:

Դարչինով թխվածքաբլիթներ

Թխվածքաբլիթները կարող եք պահել թիթեղյա տուփի մեջ, այդպես դրանք երկար ժամանակ փխրուն կմնան:

Դարչինով թխվածքաբլիթները պատրաստ են:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Արագ պեսոչնի պեչենի

Խնդրում ենք Գնահատեք