Դդմիկը բալով. Նորույթ քաղցրավենիք, յուրահատուկ համ և բույր
Բալ և դդմիկ՝ նման համերով քաղցր աղանդեր պատրաստենք, այն ձեզ հաստատ դուր կգա: Շատերը գիտեն սմբուկով մուրաբայի մասին: Ծանոթ է նաև կոմպոտը կիտրոններով և նարինջով, արքայախնձորի կտորներով և հյութով, բայց բալով աղանդերը բոլորովին այլ համ ու բույր կունենա:

Դդմիկը բալով. Անհրաժեշտ բաղադրիչները
Բոլոր մթերքները նախատեսված են 0,5 լ բանկայի համար
- Դդմիկ 200 գ
- Բալ 100 գ
- Շաքար 80 գ
- Ջուր 200 մլ

Դդմիկը բալով. Պատրաստման եղանակը
- Պետք է մանրէազերծել բանկաները և կափարիչները:
- Վերցնել դդմիկը և կտրել խորանարդներով:
- Հուշում. Եթե շատ հասուն դդմիկ ունեք, ապա հեռացրեք սերմերը և հեռացրեք կեղևը, որպեսզի ավելի համեղ ստացվի և հեշտ պահպանվի:
- Հիմա շերտերով դնել բանկայի մեջ դդմիկի խորանարդները և բալը: Լցնել եռացող ջուր, ծածկել, թողնել 15 րոպե:
- Բանկաների ջուրը դատարկել կաթսայի մեջ, դնել կրակին, շաքար ավելացնել, հասցնել եռման, եփել ևս 2 րոպե:
- Հուշում. Կարող եք շաքար ավելացնել ձեր ճաշակով, հատկապես, եթե բալը շատ թթու է:
- Լցնել օշարակը բանկաների մեջ, փակել կափարիչներով, շրջել և տաք ծածկոցով փաթաթած թողնել մինչև ամբողջովին սառչի:
- Պահածոն կարելի է պահել նկուղում կամ պահարանում:

Աղանդերը կարելի է մատուցել որպես կոմպոտ կամ օգտագործել այլ քաղցր ուտեստներ պատրաստելու համար:
Բարի համտեսում:
Տեսանյութ
Ելակի մուրաբա կոնյակով







