Մենք սովոր ենք դդումի մուրաբա եփել հին, ավանդական եղանակով՝ շիբով, կիրով և այլն: Ավանդական եղանակով պատրաստելը շատ աշխատատար լինելուց բացի նաև շատ ժամանակատար է: Հենց դրա համար էլ շատ տնային տնտեսուհիներ խուսափում են այդ մուրաբան պատրաստելուց:
Մեր առաջարկած եղանակը բավական հեշտ է և արագ է պատրաստվում: Դասական առումով սա մուրաբա չէ, որովհետև չի եփվումավելի շատ նման է մարինադի:
Բայց վստահեցնում ենք, որ այս համեղ աղանդերը դուր կգա անգամ շատ ավանդապաշտներին: Որքան էլ պատրաստեք՝ շատ չի լինի: Հյութալի դդումի աղանդերը ձմռանը ձեզ մեծ հաճույք կպատճառի, այնպես որ, եկեք առանց ժամանակ կորցնելու պատրաստենք այն:

Դդումի մուրաբա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդում 1,5 կգ
_Շաքար 300 գ
_Կիտրոնաթթու 7 գ
_Նարինջ 2 հատ
_Կիտրոն կես հատ

Դդումի մուրաբա. Պատրաստման եղանակը
_Մաքրել դդումը և կտրել կտորների:
_Նարինջն ու կիտրոնը գցել եռման ջրի մեջ, թողնել 40 վայրկյան և կտրատել խորանարդներով, առանց կեղևը հեռացնելու:
_Դդումը լցնել ցիտրուսային մրգերի, կիտրոնաթթվի և շաքարի վրա:
_Խառնել և թողնել 4 ժամ: Այս ընթացքում պարբերաբար խառնել զանգվածը:
_Դդումն ու ցիտրուսներն այդ ընթացքում բավարար մարինացվում են և հյութ արտազատում:
_Կտորները լցնել նախապես ստերիլիզացված բանկաների մեջ՝ սեղմելով, ավելացնել հյութ, որ բանկան լրիվ լցվի, ծածկել կափարիչներով:
_Բանկաները դնել կաթսայի մեջ փռված սրբիչի վրա, ջուր լցնել մինչև բանկաների ուսերը և ստերիլիզացնել 20 րոպե՝ եռման պահից:

Այնուհետև ամուր պտտել կափարիչները, շրջել բանկաները գլխիվայր, փաթաթել, թողնել մինչև սառչեն:
Պահածոն կարելի է պահել նկուղում կամ պահարանում:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Արքայանարնջի չիր







