Դդումով Բիսկվիտ․ Անսպասելի Համեղ, Նուրբ և Պարզ թխվածք

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր հետաքրքիր թխվածք ունենք՝ Դդումով Բիսկվիտ ենք պատրաստելու․ Անսպասելի Համեղ, Նուրբ և Պարզ թխվածք հաշված րոպեների ընթացքում։ Որքան արագ պատրաստվում է, այնքան արագ էլ վերջանում է։ Օգտակար դդումի օգտագործման ևս մեկ հետաքրքիր տարբերակ։

Դդումով Բիսկվիտ․ Անսպասելի Համեղ, Նուրբ և Պարզ թխվածք

Դդումով Բիսկվիտ Բաղադրիչներ

  • Դդում — 100-150 գր․
  • Ձու -2 հատ
  • Շաքարավազ — 100 գր․
  • Ձիթայուղ — 4 ճ․ գդ․
  • Սոդա — 1 թ․ գդ․
  • Մածուն — 200 գր․
  • Դարչին — 1 թ․ գդ․
  • Կակաո- 1 թ․ գդ․
  • Ալյուր — 450 գր․
  • Վանիլին — 1 թ․ գդ․

Դդումով Բիսկվիտ պատրաստման եղանակը

  • Ըստ էության դասական բիսկվիտ են պատրաստելու՝ ավելացնելով մեր նոր երկու բաղադրիչը
  • Սկսենք հենց դդումից, ցանկալի է վերցնել մսոտ, ջրալի հյութեղ սորտ
  • Դդումը մոտավորապես այս չափի հարկավոր է մի փոքր մանրացնել, կամայական քանի որ հարելու ենք հարիչում

Դդումով Բիսկվիտ․ Անսպասելի Համեղ, Նուրբ և Պարզ թխվածք

  • Բաղադրիչները հենց հարիչի կամ բլենդերի մեջ էլ լցնենք
  • Դդմի վրա ավելացնենք 2 հատ ձու
  • Շաքարավազ  100 գրամ
  • Ձիթայուղ  4 ճ․ գդ․
  • 1 թեյի գդալ սոդան ավելացնենք մածունի վրա, մածունը լավ խփենք և լցնենք հարիչի մեջ
  • 1 թեյի գդալ դարչին ավելացնենք
  • 1 թեյի գդալ կակո, ցանկության դեպքում կարող եք 2 թեյի գդալ ավելացնել ավելի մուգ գույն ստանալու համար
  • Մի փոքր հարենք այսքանը, հետո ավելացնենք հաջորդ բաղադրիչները
  • Վանիլին մեկ թեյի գդալ
  • Մի փոքր հարելուց հետո արդեն կարելի է ալյուրը ավելացնել, սկզբում մեկ բաժին լցնենք 200-250 գրամ, հետո մնացածը, մինչև ստացվի ահա այսպիսի բիսկվիտի միջին փափկության խմոր

Դդումով Բիսկվիտ․ Անսպասելի Համեղ, Նուրբ և Պարզ թխվածք

  • 1 թեյի գդալ էլ վանիլին կավելացնենք
  • Այն իդեալական է ստացվել, դդմի բույրը խառնվել է դարչինի և կակաոյի անուշաբույրը հետ,վանիլին էլ չի զիջում, մի հրաշք խմոր
  • Քանի որ շաքարավազ խմորի մեջ քիչ ենք լցրել, ապա կարող ենք հանգիստ խղճով առատորեն ցանել շաքարի փոշին մեր բիսկվիտի վրա

Դդումով Բիսկվիտ․ Անսպասելի Համեղ, Նուրբ և Պարզ թխվածք

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք