Դդումով կեքս. Քնքուշ և առողջարար թխվածք պատրաստելու համար յուրահատուկ պատճառ պետք չէ այն ուղղակի համեղ է

Դդմով կեքս ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Դդումով կեքս թխելու պրոցեսը շատ հեշտ է, ամենադժվար մասը դդումը մաքրելն ու կտրատելն է եփելուց առաջ:

Այս կեքսը ոչ միայն շատ համեղ է ու փափուկ, այլև առողջարար։ Սեղանին կարելի է թխվածքը մատուցել թթվասերը շաքարի փոշով հարելով ստացված կրեմով, որին կարելի է ավելացնել նարնջի կամ կիտրոնի կեղև կամ շոկոլադե մածուկ քսել ու ցանել կոկոսի քերուկ։

Դդումով կեքս

Դդումով կեքս. Անհրաժեշտ բաղադրիչները

— ալյուր 200 գ

— ձու 3 հատ

— շաքարավազ 150 գ

— կարագ 100 գ

— դդումի խյուս 300 գ

— կտրատած ընկույզ 100 գ

— փխրեցուցիչ 1 թեյի գդալ

— շաքարի փոշի 100 գ

— նարնջի հյութ 2 ճաշի գդալ

— նարնջի կեղև 1 թեյի գդալ

Դդումով մուրաբա

Դդումով կեքս. Պատրաստման եղանակը

_ Ալյուրը մաղել ամանի մեջ։

_ Դդումը խաշել և բլենդերով վերածել խյուսի կամ պատառաքաղով տրորել զանգվածը, թողնել սառչի։

_ Ձուն խառնել շաքարավազի հետ և հարել մինչև շաքարը լուծվի, ավելացնել բուսական յուղը, նարնջի կեղևի քերուկը։

_ Հեղուկ զանգվածը խառնել ալյուրի, փխրեցուցիչի և մանրացրած ընկույզների հետ։

_ Թխելու համար նախատեսված ամանը յուղել կամ ծածկել յուղաթղթով, լցնել խմորը։

_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 45-50 րոպե։

_ Նարնջի թարմ քամած հյութը խառնել շաքարի փոշու հետ և սովորական ներարկիչով կամ հրուշակեղենի տոպրակով, կամ անկյունը կտրված սննդի տոպրակով լցնել սառած կեքսի վրա։ Կարող եք նաև վրան ցանել մանրացված ընկույզ։

Դդումով կեքս

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդումով բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք