Ցուրտ եղանակին դիմագրավելու համար առաջարկում ենք պատրաստել դդումով և սերկևիլով մուրաբա: Այս պայծառ ու անուշաբույր պտուղներով մուրաբան ստացվում է ախորժելի, առողջ և ընդգծված սերկևիլի համով:
Մուրաբան պատրաստվում է հեշտ ու պարզ, անհրաժեշտ է միայն հետևել պատրաստելու ժամանակին և ջերմաստիճանի ռեժիմին: Եթե ցանկանում եք, որ ավելի պայծառ լինի, ապա այն պետք է քիչ ավելի երկար եփել: Իսկ հիմա, կարդացեք և հետևեք բաղադրատոմսին:

Դդումով և սերկևիլով մուրաբա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սերկևիլ — 3 հատ
_Դդում — 600 գ
_Շաքարավազ — 1 կգ
_Կիտրոնի հյութ — մեկ պտուղից
_Դարչին — 1 ձողիկ


Դդումով և սերկևիլով մուրաբա. Պատրաստման եղանակը
Նախապես պատրաստեք բոլոր բաղադրիչները: Սերկևիլի պտուղները պետք է լինեն հասած, դեղին, իսկ դդումը նախընտրելի է քաղցր և վառ նարնջագույն տեսակներից վերցնել: Համի համար կարող եք նաև դարչին ավելացնել:
_Սերկևիլը լավ լվանալ հոսող ջրի տակ, մեջտեղից կտրել, հեռացնել միջուկը և սերմերը: Եթեկեղևը կոպիտ է, հեռացրեք այն: Ես չեմ մաքրել, քանի որ այն բարակ է, նուրբ, և պարունակում է նաև շատ պեկտինային նյութեր, որոնք եփվելուց հետո մուրաբային տալիս են հաճելի կառուցվածք:
_Այժմ կտրել պտուղները մեծ կտորներով, վրան լցնել կիտրոնի հյութ, որպեսզի գույնը չփոխեն ու չմգանան:
_Սերկևիլից հետո անցնել դդումին: Կտրել, մաքրել սերմերը և լվանալ: Կտրել խորանարդներով:
_Պատրաստված դդումը լցնել հաստ հատակով կաթսայի մեջ:
_Ծածկել ամբողջ մակերեսը հատիկավոր շաքարի ընդհանուր քանակի 1/2 մասով և թողնել խոհանոցում սենյակային ջերմաստիճանում՝ երկու ժամ:
_Դդումից հետո կաթսայի մեջ ավելացնել սերկևիլի կտորները և մնացած շաքարավազը:
_Լցնել մի քիչ ջուր ապագա մուրաբայի մեջ, դնել վառարանի վրա և եփել 15 րոպե՝ շատ թույլ կրակի վրա: Մի մոռացեք փրփուրը հեռացնել, բայց մի խառնեք:
_20 րոպե անց նորից շարունակեք մուրաբան եփել, բայց այժմ կարող եք դնել միջին կրակի վրա, քանի որ դդմի և սերկևիլի կտորներն արդեն լավ հագեցած են օշարակով, նրանց փխլվելու վտանգ չի սպառնում:
_Մուրաբան նորից մի կողմ դնել 15-20 րոպե, այնուհետև գցել դարչինի ձողիկը և եփել մոտ կես ժամ:
_Դդումի և սերկևիլի մուրաբան պատրաստ է: Հեռացրեք դարչինը:
_Ստերիլիզացնել փոքրիկ ապակե բանկաները և կափարիչները:
_Բանկաների մեջ լցնել մուրաբան, փակել պտուտակավոր կափարիչներով:

Դդումով և սերկևիլով մուրաբան պահեք սառը, չոր տեղում կամ սառնարանում:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Պատրաստում ենք արքայանարնջի չիր







