Դեղձի չիր. Պատրաստման տեխնոլոգիան բոլոր նրբություններով

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք Դեղձի չիր. Պատրաստման տեխնոլոգիան բոլոր նրբություններով։

Դեղձի չրի համար հարկավոր է վերցնել պինդ համեմատաբար, միջին չափի դեղձ, մոտ 3 կիլոգրամ։

Դեղձի չիր. Պատրաստման տեխնոլոգիան բոլոր նրբություններով

Դեղձի չիր բաղադրիչներ

  • Դեղձ — 3 կգ․
  • Շաքրավազ — 1 կգ․
  • Ջուր — 1 լիտր
  • Կիտրոն մեկ շերտ կամ մեկ պտղունց կիտրոնի աղ

Դեղձի չիր քայլ առ քայլ

  • Դեղձը հարկավոր է լվանալ, կիսել, կորիզները հեռացնել և կտահան անել
  • Օշարակի համար մեկ լիտր ջրին ավելացնում ենք մեկ կիլոգրամ շաքարավազ և դնում կրակին եփելու
  • Եռալուց հետո նաև տեղավորում ենք օշարակի մեջ մաքրած դեղձերը և եռացնում ևս 10 րոպե անջատում կրակը դեղձը թողնելով մեջը 20 ժամ
  • Այսպես մոտ 20 ժամ թողնելուց հետո հարկավոր է դեղձի պտուղները հանել օշարակից
  • Օշարակը առանձին պետք է եռացնել, հենց եռաց կրկին պտուղները լցնում ենք մեջը և եռացնում երկրորդ անգամ կրկին 10 րոպե
  • 10 րոպե անց անջատում ենք կրակը

Դեղձի չիր. Պատրաստման տեխնոլոգիան բոլոր նրբություններով

  • Այսպես օշարակի մեջ թողնում ենք մոտ 4 ժամ սառելու և վերջնական ամբողջ հյութը քաշելու համար
  • Արդեն ժամանակն է հանել օշարակից հանելու
  • Հարկավոր է 1 ժամով թողնել քամիչի վրա, որպեսզի հնարավորինս ջրքամվի
  • Մեկ ժամ անց արդեն կարող ենք շարել սկուտեղի կամ ցանցի վրա
  • Թանզիֆով ծածկենք

Դեղձի չիր. Պատրաստման տեխնոլոգիան բոլոր նրբություններով

  • Եվ զով քամոտ տարածքում մոտ մեկ շաբաթ չորացնենք, ընթացքում շարունակ հարկավոր է շուռումուռ տալ
  • Առանց շաքար պատրաստված դեղձը մեկ-երկու օր անց սառցախցիկ կտեղավորենք, իսկ այս դասական տարբերակը արդեն ըստ նախասիրության
  • Որքան չոր եք սիրում այնքան երկար կպահեք դրսում

Դե ինչ։ Անուշ և առողջ վայելեք, բարի ախորժակ։

Դեղձի չիր. Պատրաստման տեխնոլոգիան բոլոր նրբություններով Տեսանյութ

 

Խնդրում ենք Գնահատեք