Դեղձով կարկանդակ. Սեզոնային թխվածք նեկտարինով և պաղպաղակով

Դեղձով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Եթե ​​ամռանը դուք արդեն պատրաստել եք բանջարեղեններով կարկանդակներ, ապա այժմ իսկական ժամանակն է պատրաստել դեղձով կարկանդակ: Իհարկե, ցանկության դեպքում կարող եք վերցնել նեկտարին: Կարկանդակը չափազանց համեղ է, որ հասցնի սառչել )

Եվ նույնիսկ մի մտածեք բաղադրատոմսի կողքով անցնել: Այն այնքան համեղ է, որ վախենում եմ հաճախ պատրաստել: Չեք պատկերացնի, թե պարզությամբ հանդերձ, որքան համեղ է այս կարկանդակը, այնպես որ ես չեմ կարող դիմադրել մեկ այլ կտոր վերցնելու գայթակղությանը, նույնիսկ, եթե այն տասներորդն է:

Դեղձով կարկանդակ

Դեղձով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_1 տուփ շերտավոր խմոր

_Դեղձ կամ նեկտարին՝ ըստ ճաշակի

_Շաքարավազ՝ ըստ ճաշակի

_Դարչին՝ ըստ ցանկության

_Պաղպաղակ՝ մատուցելու համար

Դեղձով կարկանդակ

Դեղձով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Թեթև գրտնակել խմորը և դնել ձևամանի մեջ:

_Դուք կարող եք կարկանդակը պատրաստել ոչ թե կլոր, այլ ուղղանկյուն ձևամանի մեջ:

_Վրան դասավորել կտրատած դեղձ կամ նեկտարին: Այս դեպքում, կարելի է ասել, որ որքան շատ լինի մրգի քանակն, այնքան լավ, այնպես որ մի ափսոսացեք:

_Մրգի կտորների վրա շաքարավազ և դարչին ցանել ըստ ճաշակի:

_Սա էր ամենը, որ պետք էր անել:

_Ոչ, չեք սխալվում, հենց այսքանը, վերջ!

_Մնում է ջեռոցը տաքացնել 200 աստիճանով և 20 րոպե թխել:

Դեղձով կարկանդակ

Կարող եք մատուցել տաք վիճակում և ցանկալի է՝ մի գդալ վանիլային պաղպաղակով: Ցանկացած դեպքում կարկանդակը հաստատ չի հասցնի սառչել:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Դեղձի Չիր

Խնդրում ենք Գնահատեք