Համեղ և նուրբ դեղձով տորթ թխելու համար պարտադիր չէ սպասել, որ մրգի սեզոնը բացվի: Կարող եք պատրաստել մուրաբայով, կամ լավ թրջած չրերով:
Շատ պարզ պատրաստվող մատչելի բաղադրիչներով քաղցրավենիքը ձեզ շատ դուր կգա: Հրաշալի է այն, որ պատրաստման համար շատ քիչ ժամանակ ենք ծախսելու:

Դեղձով տորթ. Բաղադրիչները
_ հավի ձու — 1 հատ
_ շաքարավազ — 120 գ
_ բուսական յուղ — 100 մլ
_ ալյուր — 300 գ
_ փխրեցուցիչ — 10 գ
_ կարագ — 20 գ
_ կաթ — 300 մլ
_ դեղձ — 100 գ (պահածոյացված)
_ ձվի դեղնուց — 1 հատ
_ վանիլային շաքար — 8 գ
_ եգիպտացորենի օսլա — 2 ճաշի գդալ

Դեղձով տորթ. Պատրաստման եղանակը
_ Մեկ ամանի մեջ խառնել ձուն, բուսայուղը և 80 գրամ շաքարավազը:
_ Ստացված զանգվածի վրա լցնել 250 գրամ ալյուր և փխրեցուցիչ, ձեռքով հունցել չկպչուն առաձգական խմոր։
_ Խմորը դնել 26 սմ տրամագծով կաղապարի մեջ, տարածել այնպես, որ ծածկի ոչ միայն ներքևի մասը, այլև կողքերը։
_ Կաթսայի մեջ միացնել դեղնուցն ու կաթը, ավելացնել 20 գրամ շաքարավազ, եգիպտացորենի օսլա։ Վանիլային շաքարավազը լցնել կաթի մեջ, զանգվածը եփել մինչև թանձրանա՝ անընդհատ խառնելով։
_ Հենց կրեմը սառչի, լցնել խմորով պատված կաղապարի մեջ և հարթեցնել մակերեսը։
_ Դեղձը մանր կտրատել, դնել թխվածքի կրեմային շերտի վրա։
_ Կարագը խառնել ալյուրի մնացորդների հետ, տրորել որ ստացվեն փշուրներ։ Այս փշրանքով ծածկել տորթի մակերեսը։
_ Թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 25 րոպե։

Արդյունքում ստացվում է համեղ ու նուրբ տորթ։ Ավելի շատ քաղցրության համար պատրաստի տորթի վրա կարելի է շաքարի փոշի ցանել։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Անբան Հուռին







