Ելակը թարմ պահելու եղանակ. 1 տարի կարող է պահպանվել

Ելակը թարմ պահելու եղանակ Պահածոներ

Ելակը թարմ պահելու եղանակի շնորհիվ դուք կարող եք առանց սառեցման, առանց եփման պահպանել բավական երկար ժամանակ: Այս համեղ հատապտուղը առանց սառեցնելու և առանց եփելու պահպանելու լավագույն միջոցն է։

Այս բաղադրատոմսի շնորհիվ ելակի համը կլինի այնպիսին, կարծես հենց նոր այգուց թարմ քաղեցիք: Երկար տարիներ փորձած եղանակի շնորհիվ դուք կարող եք միշտ ունենալ հյութալի, բուրավետ ելակ։

Ելակը թարմ պահելու եղանակ

Ելակը թարմ պահելու եղանակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ելակ 3 կգ

_Շաքարավազ 3 կգ

Ելակը թարմ պահելու եղանակ

Ելակը թարմ պահելու եղանակ. 1 տարի կարող է պահպանվել

Ելակը թարմ պահելու եղանակ. Պատրաստման եղանակը

_Վերցնում ենք խորը թաս, մեջը լցնել ելակը, վրան լցնել սառը ջուր ու թողնել 5-6 րոպե։

_Այնուհետև լվանալ հոսող ջրի տակ, մաքրեք ցողուններն և տերևները: Եթե ​​հատապտուղները մեծ են, ապա այն կարող եք մանր կտրատել։

_Մաքրած ելակի վրա շաքարավազը լցնել, բայց ոչ ամբողջը, մի մասը դեռ պետք է գալու։

_Հատապտուղը թողնել այդպես մնա 3 ժամ։ Այս ընթացքում պետք է մի քանի անգամ զգուշորեն խառնել։

_Վերցնում ենք մաքուր և չոր ապակյա բանկաներ և լցնել ելակը։ Վրան լցնում ենք նաև ստացված հյութը, վերջում՝ յուրաքանչյուր բանկայի մեջ լցնում ենք նախապես մի կողմ դրված շաքարավազից։

_Կափարիչներով ծածկել և ամուր փակել հարմարանքի օգնությամբ։

Ելակը թարմ պահելու եղանակ

Կարող եք պահել զով տեղում 12 ամիս։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ելակի մուրաբա

Խնդրում ենք Գնահատեք