Ելակի Մուրաբա ենք պատրաստում համից չեք կշտանալու, թափանցիկ և հյութեղ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք ելակի մուրաբա կոնյակով առանց եփելու, ամբողջահատիկ ելակով, պահպանված վիտամիններով թափանցիկ և համեղ օշարակով։ Ընթացքում կտեսնեք։

Ելակի Մուրաբա կոնյակով առանց եփելու ելակը

Ելակի մուրաբա Բաղադրիչներ

  • Ելակ — 1 կգ մաքուր պտուղ
  • Շաքարի փոշի — 800 գր․
  • Կոնյակ — 50 գր․
  • Դարչին — 0,5 թ․ գդալ
  • Կիտրոն — 2-3 շերտ

Ելակի մուրաբա Պատրաստման եղանակը

  • Ելակը ընտրում ենք հնարավորինս պինդ և խոշոր ելակներ, հյութեղ և քաղցրն էլ ցանկալի է
  • Հարկավոր է այն լվանալ զգուշորեն հոսող ջրի տակ և պոչերը հեռացնել
  • Կշռենք մաքուր պտուղը ինչքան ստացվեց, մեզ մոտ ուղիղ մեկ կիլոգրամ է
  • Մեկ կիլոգրամին դասական տարբերակում մեկ կիլոգրամ շաքարավազ է նախատեսված, բայց ես սովորաբար լցնում եմ ավելի քիչ, 700-800 գրամ, այն էլ շաքարի փոշի, ավելի հեշտ և արագ է լուծվում
  • Սառը տեղում պահելու դեպքում բացարձակ ոչինչ չի լինում, լրացուցիչ շաքարով էլ ծանրաբեռնելը իմաստ չունի
  • Մի փոքր նախնական տարայի հատակին շաղ տանք շաքարի փոշին
  • Վերցնում ենք կոնյակ մոտ 50 գրամը բավական է, վրան ավելացնում ենք կես թեյի գդալ դարչին
  • Խառնում ենք

Ելակի Մուրաբա կոնյակով առանց եփելու ելակը

  • Այժմ ելակները արագ-արագ թրջում ենք կոնյակի մեջ և շարում տարայի հատակին
  • Կոնյակը ելակի մուրաբա ն սովորական մուրաբայից վեր է ածում մի ճոխ, տոնական և նուրբ աղանդերի, որը թեյի հետ իսկական համեղ հյուրասիրություն կդառնա ձմռան համար
  • Ելակի յուրաքանչյուր շերտի վրա շաքարի փոշի ենք ավելացնում, այնպես որ բոլոր ելակները պատված լինեն շաքարի փոշով
  • Շաքարի փոշու 1/3 մասը մոտավորապես 250 գրամ դնում ենք առայժմս մի կողմ
  • Ամբողջը նման սկզբունքով մշակելուց հետո փակում ենք բերանը և պետք է թողնենք մոտ 5 ժամ, որ մի լավ հյութը դուրս տա ելակը, ցանկալի է սառը տեղում, քանի որ արդեն շոգ է՝ նույնիսկ գիշերը, ապա ես սառնարանում կպահեմ
  • Առավոտյան հանում ենք սառնարանից, բավարար չափով հյութը դուրս է տվել
  • Քանի որ իմ պատրաստման տարբերակում ելակը չենք եռացնելու, ապա զգուշությամբ պտուղները հանում ենք հյութից, դա արվում է ամբողջականությունը և ելակի թարմությունն ու օգտակարությունը պահպանելու համար
  • Ելակի օշարակի վրա լցնում ենք մեր 800 գրամ շաքարի փոշու մնացորդը մինչև վերջ
  • Ավելացնում 2-3 շերտ կիտրոն թարմ, որպեսզի չշաքարակալի, թեպետ ելակը որպես թթու հատապտուղ շաքարակալման վտանգ չի ներկայացնում իրենից, ամեն դեպքում կիտրոնը նաև մի փոքր հաճելի թթվաշություն կհաղորդի մեր մուրաբային
  • Այժմ օշարակը պետք է եռացնենք մարմանդ կրակի վրա
  • Սա իմ մայրիկի բաղադրատոմսն է, նա ամեն ամառ մեզ համար պատրաստում էր այսպիսի համեղ մուրաբա, ելակի բույրը կարծես թե տարիների ընթացքում չի փոխվել, այժմ էլ այդ հարազատ անցյալի բույրն եմ զգում
  • Լուծվեց շաքարը մոտ 7 րոպե կեռա առաջին անգամ, երեսին հավաքված փառը անընդհատ հեռացնում ենք
  • 7 րոպե եռալուց հետո վերցնում ենք կրակից
  • Ելակի պտուղները լցնում այս եռման օշարակի մեջ և սենյակային ջերմաստիճանում թողնում մի քանի ժամ սառի
  • Այդ ընթացքում հարկավոր է եռացնել բանկաներն ու փականները, մեր պահածոյի ապահովությունն ու անվտանգությունը պահպանելու համար
  • Մոտ 2-3 ժամ անց հարկավոր է նույն գործողությունը կրկնել, ելակները հանել օշարակից և դնել մարմանդ կրակի վրա յաս անգամ օշարակը պետք է մոտ 5 րոպե եռացնել, 5 րոպեն հաշվարկվում է առաջին եռը գալուց և բլբլթացող պղպջակներ առաջանալուց հետո

Ելակի Մուրաբա կոնյակով առանց եփելու ելակը

  • Որպեսզի հասկանանք բավականաչափ եփված է մեր օշարակը թե ոչ, ափսեի մեջ լցնում ենք մի փոքր և գդալի ծայրով գիծ քաշում, եթե սպիտակ հետք առաջանում է և արագությամբ չի փակվում, ուրեմն եփվել է բավական է, շատ եփվելու դեպքում էլ գույնը կմգանա
  • Պետք է հաշվի առնել, որ սառելուց հետո էլ ավելի է պնդանալու
  • Հանում ենք կրակից կրկին երկրորդ անգամ վերադարձնում ելակները հյութի մեջ
  • Մոտ կես ժամ անց լցնում արդեն տարաների կամ բանկաների մեջ, հերմետիկ փակում, շրջած թողնում մեկ գիշեր սենյակային ջերմաստիճանում, հետո պահելու ենք մառանում զով վայրում, կամ սառնարանի ետնամասում, մինչև այս տապը կանցնի, հետո կարող եք արդեն հանգիստ թողնել ձեր պահարանի դարակներում

Ելակի Մուրաբա կոնյակով առանց եփելու ելակը

  • Հուսով եմ ձմռանը կրկին կհանդիպենք թեյի հետաքրքիր բաղադրատոմսի շուրջ, որի ժամանակ էլ կհամտեսենք մեր պատրաստած այս ելակի մուրաբա ն կոնյակով առանց ելակը եփելու հետաքրքիր տարբերակի։

Ելակի Մուրաբա կոնյակով առանց եփելու ելակը Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք