Երկգույն թխվածք. Կաթնաշոռի միջուկով նուրբ կարկանդակ

Երկգույն թխվածք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռի միջուկով Երկգույն թխվածք ճիշտ թխելը ցանկացած տնային տնտեսուհու երազանքն է։ Պարզ տնական խմորեղենը, որը բուրմունքով է լցնում ամբողջ տունը, պատրաստվում են բավական հեշտ: Վստահաբար կարող եմ ասել, որ նույնիսկ սկսնակը կարող է գլուխ հանել դրանից:

Այս տնական կարկանդակը պատրաստելու համար ընտրեք 9% յուղայնությամբ կաթնաշոռ: Ցանկացած թթվասեր հարմար կլինի: Հիշեք, որ թխվածքի պատրաստման բոլոր բաղադրիչները պետք է լինեն թարմ և որակյալ։

Երկգույն թխվածք

Երկգույն թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Մածուն 200 մլ

_Ցորենի ալյուր 330 գ

_Ձու 3 հատ

_Շաքարավազ 280 գ

_Արևածաղկի ձեթ 150 մլ

_Կակաոյի փոշի 1 ճաշի գդալ

_Փխրեցուցիչ 1 ճաշի գդալ

_Աղ 1 պտղունց

_Վանիլին 0,6 թեյի գդալ

_Կաթնաշոռ 250 գ

_Թթվասեր 50 գ

_Եգիպտացորենի օսլա 2 թեյի գդալ

_Կիտրոնի կեղև 1 ճաշի գդալ

_Մուգ շոկոլադ 70 գ

_Կարագ 70 գ

Երկգույն թխվածք

Երկգույն թխվածք

Երկգույն թխվածք. Պատրաստման եղանակը

_Միջուկը պատրաստելու համար խառնել կաթնաշոռը, 1 ձուն, 80 գ շաքարավազը, թթվասերը, եգիպտացորենի օսլան, վանիլի կեսը և կիտրոնի քերուկը։ Խառնուրդը հարել բլենդերով մինչև հարթվի:

_Խմորը պատրաստելու համար նախ խառնել չոր բաղադրիչները՝ 300 գ ալյուրը, փխրեցուցիչը, սոդան և մնացած վանիլինը։

_2 ձուն հարել մնացած շաքարի հետ, ավելացնել մածունն ու արևածաղկի ձեթը, խառնել, մինչև հարթվի։

_Չոր բաղադրիչների խառնուրդը մաղել ձվի և մածունի զանգվածի մեջ, շաղախել խմորը:

_Խմորը բաժանել երկու կեսի։ Մեկին ավելացնել մնացած ալյուրը, մյուսին՝ կակաոյի փոշին։

_Երկու մասերն էլ լավ խառնել։

_Սպիտակ խմորը հավասարաչափ լցնել թխման ամանի մեջ, ապա լցնել կաթնաշոռի միջուկը և վերջում՝ շոկոլադե խմորը։

_Թխել կարկանդակը 50 րոպե 180°C ջերմաստիճանում։

_Կարագն ու շոկոլադը հալեցնել, խառնել, կարկանդակի վրա լցնել ստացված գլազուրը։

Երկգույն թխվածք

Եվս մեկ անգամ կհամոզվեք, որ խանութից գնվածը երբեք չի կարող համեմատվել տնական խմորեղենի հետ։ Այնպես որ, անպայման թխեք և հյուրասիրեք սիրելիներին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Զոլավոր բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք