Երբ ուզում եք քաղցր խմորեղեն, բայց ժամանակ բացարձակապես չկա, Երկգույն կեքսի բնօրինակ բաղադրատոմսը կօգնի ձեզ: Դա շատ ժամանակ չի պահանջում, և այն կարելի է պատրաստել մատչելի մթերքներով:
Վանիլը, շոկոլադը և ընկույզը համակցված են մեկ խմորեղենի մեջ: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել: Խմորեղենը շատ փափուկ և քնքուշ է ստացվում: Սա ամենապարզ, բայց շատ համեղ բիսկվիթներից է:
Երկգույն կեքս. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 3 հատ
_Շաքար 100 գ
_Կաթ 200 մլ
_Արևածաղկի ձեթ 90 մլ
_Ցորենի ալյուր 300 գ
_Վանիլային շաքար 10 գ
_Աղ 0,5 թեյի գդալ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Կակաոյի փոշի 70 գ
_Ընկույզ 50 գ
_Շոկոլադի կաթիլներ 50 գ

Երկգույն կեքս. Պատրաստման եղանակը
_Ամանի մեջ ձուն հարել աղի և շաքարավազի հետ: Լցնել կաթը, արևածաղկի ձեթը, լավ խառնել:
_Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը, վանիլային շաքարավազը և նորից հարել մինչև խմորը պատրաստ լինի: Խմորը հավասարապես բաժանել և մի մասին կակաո ավեացնել:
_Թխման համար նախատեսված շուրջ 26 սմ տրամագծով կաղապարի կենտրոնում դնել շրջված բաժակ:
_Երկու գույնի խմորները միաժամանակ լցնել կաղապարի մեջ, որպեսզի դրանք հավասարաչափ և սիմետրիկ լցվեն:
_Զարդարել սպիտակ խմորը շոկոլադե կաթիլներով, իսկ շոկոլադե խմորը՝ ընկույզով:
_Թխել 180 աստիճանի տակ՝ 30-35 րոպե
_Թողնել կաղապարի մեջ, մինչև այն ամբողջովին սառչի:

Երկգույն կեքսը շոկոլադով պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թռչնի կաթ








