Այսօր կներկայացնեմ եփովի կրեմի ամենահեշտ և պարզ տարբերակը, որը միշտ շատ համեղ և թեթև է ստացվում, հարմար է շատ ու շատ տորթերի և թխվածքների համար։
Եփովի կրեմ Առանց ձվի Բաղադրիչներ
_Շաքարավազ — 150գր․ կամ մեկ բաժակից մի փոքր քիչ
_Ալյուր — 3 ճ․ գդ․
_Կաթ — 350 գր․ կամ 1,5 բաժակ
_Կարագ — 100 գր․ եփելու վերջում ևս, 150 գրամով հարիչով հարելու և վերջնական կրեմ ստանալու համար
_Վանիլին 1 տուփ
Եփովի կրեմ Առանց ձվի քայլ առ քայլ
_150 գրամ կամ մեկ բաժակից մի փոքր պակաս շաքարավազը երեք գդալ ալյուրի հետ խառնենք
_Վրան ավելացնենք մեկուկես բաժակ կաթ, հարկավոր է իհարկե քիչ-քիչ ավելացնել, ընթացքում ալյուրն խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան
_Դնում ենք մարմանդ կրակի վրա եփվելու, հարկավոր է խառնել փայտե կամ սիլիկոնե գդալով, որպեսզի կրեմի գույնը չմգանա
_Այն անընդհատ պետք է խառնել, անգամ փոքր դադարի դեպքում անմիջապես գնդեր կձևավորվեն
_Ես ձու եփովի կրեմի մեջ չեմ սիրում օգտագործել, քանի որ իմ կարծիքով ձուն ծանրացնում է կրեմը, նման թեթև խտացրած կաթ եփովի կրեմով շատ հարմար է պատրաստել օրինակ նապոլեոն, էկլերներ, մեղրով և ոչ միայն շերտավոր գրեթե բոլոր տորթերը, անգամ վերջում կարագով հարելուց հետո կարելի է օգտագործել կլոր տորթերի ձևավորման համար
_Մոտ 10 րոպե պետք կգա, նման խտություն ստանալու համար
_Վերջում 100 գրամ կարագ կավելացնենք հենց կհալվի կարագը կվերցնենք կրակից
_Սառելուց հետո ստացվում է խտացված կաթի նման համեղ զանգված, որը հենց այսպես էլ կարելի է իհարկե օգտագործել, բայց ես նաև ցույց կտամ լրացուցիչ կարագով հարելուց հետո ինչ պինդ և լավ կրեմ կարելի է ստանալ տորթեր ձևավորելու համար
_100-150 գրամ կարագը հարենք վրան ավելացնենք վանիլին և չդադարելով հարելը եփված կրեմը ծորալով լցնենք հարվող կարագի վրա
_Վերջ ստացվում է պինդ, համեղ, իհարկե կալորիական և գիրացնող կրեմ։ Օգտագործեք թխվածքներում և անուշ արեք։
Եփովի կրեմ Առանց ձվի․ Ամենահեշտ Դասական ձևով
Դե ինչ, բարի ախորժակ։









