Զատկի Կուլիչ Կրաֆին Սիննաբոն․ Բոլորը մեկում Համեղ, Պարզ և Տոնական

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր զատկի կուլիչ ենք պատրաստելու, Կրաֆին, Սիննաբոն, Չամիչով համեղություն․ Բոլորը մեկում համեղ, պարզ և տոնական այս քաղցրավենիքը ձեր սեղանի իսկական զարդը կլինի։

Զատկի Կուլիչ

Կուլիչ Բաղադրիչներ

  • Կաթ — 200 գր․
  • Թթխմոր փոշիացված — 2 ճաշի գդ․ կամ 25 գր․
  • Ձու — 3 հատ
  • Շաքարավազ — 150 գր․
  • Ձիթայուղ — 5 ճ․գդ
  • Ալյուր — 500 գր․
  • Աղ — 0,5 թ․ գդ․
  • Սոդա — 0,5 թ․ գդ․Մ

Միջուկ

  • Շաքարավազ — 50 գր․
  • Դարչին — 0,5 թ․ գդ․
  • Կակաո — 0,5 թ․ գդ․
  • Ձիթայուղ — 4 ճ․գդ

Մեղրաջուր և սև քունջութ վրան շաղ տալու համար։

 

Պատրասման եղանակը քայլ առ քայլ

  • Առաջին քայլը թթխմորի հարցը լուծելն է
  • Պարտադիր սենյակային ջերմաստիճանի, կարելի է անգամ մի փոքր տաքացված կաթը լցնենք տարայի մեջ 200 գրամը բավարար է
  • Վրան լցնում ենք 2 ճաշի գդալ չոր թթխմոր
  • Դրոժի չոր թթխմորի որակից շատ բան է կախված, աշխատեք տուփով առնելու դեպքում անպայման նայել ժամկետներին
  • Լավ խառնում ենք և դնում ենք կողքի սենյակային ջերմաստիճանում մոտ 15 րոպե, որպեսզի խմորման գործընթացները սկսվեն
  • Երեք ձվից երկուսի միայն դեղնուցը կօգտագործենք, սպիտակուցներով կարելի է բեզե պատրաստել և կուլիչի վրա լցնել
  • Հարենք ձուն մի փոքր
  • Վրան ավելացնենք շաքարավազ 100-150 գրամ, չարաշահել պետք չէ
  • Հարենք կրկին և վրան ավելացնենք 5 ճաշի գդալ բուսայուղ, կարող եք 100 գրամ կարագ ավելացնել կամ հալած յուղ, ձեր ցանկությամբ
  • Հարենք մի լավ և սա էլ կողքի դնենք
  • Հավաքենք փոշի բաղադրիչները

Կրաֆին

  • Կօգտագործենք մոտավորապես 500 գրամ ալյուր, որի վրա կլցնենք կես թեյի գդալ աղ և կես թեյի գդալ սոդա
  • Մաղենք պարտադիր, մեջտեղը փոսիկ անենք և լցնենք մեր նախապատրաստած բաղադրիչները
  • Դրոժն արդեն խմորվել է բավականին, սա էլ ավելացնենք ձվի խառնած զանգվածին
  • Հարենք հարիչով, առանց ձեռքերի օգնության դժվար գլուխ հանենք
  • Այնպես որ ձեռքերով շարունակենք հունցելը, մինչև կստացվի փափուկ գունդ ձեռքերին չկպչող
  • Կարելի էր ալյուրը ավելի քիչ նախատեսել և անմիջապես որպես հոսող փափուկ խմոր լցնել կուլիչների համար նախատեսված թղթե դույլիկների մեջ և հենց այդպես էլ թխել
  • Բայց ես սիրում եմ առավել բարդ և հետաքրքիր տարբերակներ օգտագործել, ուստի ավելի համեղ և տոնական կուլիչ կստանանք
  • Ափի մեջ ձիթայուղ լցնենք և պատերը պատենք ձիթայուղով, ինչպես նաև գունդը, որպեսզի բարձրանալուց չկպչի կողքերին
  • Հարկավոր է խմորը մեկից մեկուկես ժամ թողնել, որ հանգստանա, պարտադիր փակենք բերանը կերակրի թաղանթով և կողքի դնենք
  • Ի դեպ, որպեսզի կերակրի թաղանթը լսող և ենթարկվող լինի այն պահեք սառնարանում
  • Այժմ միջուկը պատրաստենք
  • 75 գրամ շաքարավազի վրա լցնենք կես թեյի գդալ կակոյի փոշի, կես թեյի գդալ դարչին
  • Վրան ավելացնենք 100 գրամ չամիչ և 4 ճ․ գդ․ ձիթայուղ
  • Խառնենք դնենք կողքի
  • Վրան բեզե լցնելու փոխարեն այսօր մեղրաջուր կպատրաստենք մեկ գդալ մեղրին գոլ ջուր լցնենք, խառնենք և դնենք կողքի
  • Խմորն արդեն հանգստացավ
  • Սեղանն ալրոտենք և խմորը տեղափոխենք սեղանին, բաժանենք երկու մասի հավասար, մեկը գնդենք դնենք կողքի մյուսն արդեն սկսենք գրդնակել
  • Լավ բացում ենք լավաշի նման որքան հնարավոր է բարակ և ընդարձակ
  • Խորիզ միջուկի կեսը լցնենք այս մի գնդի մեջ տարածենք ողջ տարածքով
  • Այժմ գլանաձև ոլորենք և ստանանք ահա այսպիսի գլանակ
  • Կենտրոնում երկայնքով իհարեկ ոչ սկզբից, ուշադիր եղեք, երկայնքով կտրենք այս գլանակը
  • Այսպես բացենք և հյուսքի պես զգուշությամբ, որպեսզի չամիչները չթափվեն հյուսենք մեկը մյուսի վրա
  • Եզրում միացնենք իրար և կիսալուսին դարձնենք
  • Կալկայապատ կլոր ջեռոցի տապակի մեջ տեղափոխենք այս առաջին կտորը և անցնենք երկրորդին
  • Երկրորդ գունդը նույն սկզբունքով բացենք, խորիզի մնացորդը լցնենք, տարածենք, նույն կերպ ոլորենք գլանակաձև և կենտրոնից կտրենք

Զատկի Կուլիչ

  • Նույն կերպ հյուսենք, ավելի փոքր կիսալուսին դարձնելով փորձենք այն տեղավորել առաջին հյուսքի մեջ, միաձուլելով դրանք
  • Այսպես ևս կես ժամ պետք է թողնենք խմորը հանգստանա, տեղավորվի, ուռչելով կպչի իրար
  • Կես ժամ անց բուսայուղ քսենք կուլիչի վրան, կարելի է և ձվի դեղնուց, բայց այսպես ավելի թեթև կստացվի
  • Ուղարկում ենք ջեռոց մոտ 30 րոպե թխվելու 140 աստիճանում
  • Երբ լրիվ բարձրանա և բավարար չափով կարմրի ջեռոցի դուռը բաց մոտ հինգ րոպե էլ այդպես կթողնենք, հետո արդեն կհանենք ջեռոցից
  • Այսպիսի շքեղություն, տոնական համեղություն ստացանք
  • Վրան կարող եք շաքարի փոշի ցանել ընդամենը և վերջ, բայց մենք այսօր Զատկի համար հատուկ մեղրաջրով կցողենք
  • Վրան էլ սև քունջութ շաղ կտանք
  • Կհիանանք մի փոքր
  • Արդեն կարող ենք կտրել, ցանկալի է թողնել սառչի մի փոքր
  • Ահա տեսեք ինչ շերտավոր չամչաշերտ, քաղցր, համեղ, տոնական մի կուլիչ պատրաստեցինք այսօր
  • Կուլիչի պատրաստման այս տարբերակը եկեղեցական գմբեթի է հիշեցնում, ինչն էլ Հարության տոնին շատ սազական է
  • Իսկ Ամերիկայից մեզ հասած Սիննաբոն քաղցրավենիքը ճիշտ և ճիշտ այս կերպ է պատրաստվում
  • Հուսով ձեր կողմից նույնպես կսիրվի այս թխվածքը

Զատկի Կուլիչ Կրաֆին Սիննաբոն Տեսանյութ

Դե ինչ, մեր Զատկի կուլիչ կամ Սիննաբոնը պատրաստ է, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք