Զատկի կրաֆին նարնջով և չամիչով. Կրուասանի և կեքսի չքնաղ միքս

Զատկի կրաֆին ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այս տարի Զատկի տոնին որոշել եմ սեղանին դնել Զատկի կրաֆին նարնջով և չամիչով, իսկ ձվերով զամբյուղի մեջ՝ համեղ կուլիչ:

Երբ ես առաջին անգամ ծանոթացա բաղադրատոմսին, չհամարձակվեցի այն թխել։ Տեխնոլոգիան ինձ դժվար թվաց։ Բայց հետո որոշեցի այնուամենայնիվ հաղթահարել այդ բարդույթը:

Խմորը ստացվում է շատ փափուկ և ճկուն, հաճելի է աշխատել դրա հետ։ Հետևաբար, նույնիսկ խոհարարական գործում սկսնակը կկարողանա թխել:

Զատկի կրաֆին

Զատկի կրաֆին նարնջով և չամիչով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Կաթ 80 մլ

_Խմորիչ 18 գ

_Ցորենի ալյուր 410 գ

_Ձու 1 հատ

_Ձվի դեղնուց 2 հատ

_Նարնջի հյութ 2 ճաշի գդալ

_Կարագ 140 գ

_Աղ 1 պտղունց

_Շաքարավազ 125 գ

_Չամիչ 100 գ

_Նուշի թերթիկներ 50 գ

Զատկի կրաֆին

Զատկի կրաֆին

Զատկի կրաֆին նարնջով և չամիչով. Պատրաստման եղանակը

_Պատրաստել թթխմորը։ Տաք կաթի մեջ լուծել 1 թեյի գդալ շաքարավազ և կենդանի խմորիչ, ավելացնել 2 ճաշի գդալ ալյուր: Խառնել և թողնել 10 րոպե։

_Այդ ընթացքում ձուն և դեղնուցները խառնել նարնջի հյութի, 100 գ շաքարավազի և 40 գ հալած կարագի հետ։ Ավելացնել նաև մի քիչ նարնջի կեղևի քերուկ և մի պտղունց աղ:

_Երբ շաքարը լուծվի, թթխմորը խառնել այս զանգվածին։ Խառնուրդին ավելացնել ալյուրը։ Խմորը շաղախել և թողնել 40 րոպե, այնուհետև կիսել մեջտեղից:

_Ալյուրով պատված մակերեսի վրա կտորները գրտնակել 2 բարակ շերտերով։

_Դրանց հերթով քսել փափուկ կարագ, ցանել եռման ջրով թրջած չամիչ և նուշի թերթիկներ։

_Մեկ շերտը փաթաթել երկար ռուլետի պես։ Դնել այն մյուս շերտի վրա և կրկին ռուլետ փաթաթել։

_Ռուլետը մեջտեղից կտրեք՝ առանց մինչև վերջ հասնելու: Այժմ կտրվածքը ոլորեք դեպի դուրս, ինչպես նկարում է:

_Ապագա կրաֆինը դնել յուղած կաղապարի մեջ։ Թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 10 րոպե, որ կեղևը ձևավորվի։

_Այնուհետև ջերմաստիճանը իջեցնել մինչև 170 աստիճան, թխել ևս 40 րոպե։

Զատկի կրաֆին

Երբ կրաֆինը մի փոքր սառչի, վրան շաքարի փոշի ցանել և մատուցել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Զատկի կուլիչ կրաֆին

Խնդրում ենք Գնահատեք