Էկլեր Համեղ և Փքուն․ Եփովի կրեմով Պարզ և արագ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստում ենք էկլեր՝ համեղ և փքուն եփովի կրեմով, շատ ժամանակ չենք ծախսելու, ամեն ինչ շատ պարզ է և արագ։ Էկլերներ սիրում են համարյա բոլոր քաղցրակերները, իսկ պատրաստելուց վախենում են համարյա բոլոր երիտասարդները։ Այսօր իմ օրինակով կտեսնեք թե ինչ թեթև խնդիր է նման համեղ էկլերներ ստանալը։

Էկլեր Համեղ և Փքուն

Էկլեր Բաղադրատոմս

_ Գոլ ջուր — 1 բաժակ

_ Կարագ կամ մարգարին — 1 տուփ

_ Ալյուր — 1 բաժակ

_ Ձու — 4 հատ

Էկլերներ Կրեմ

_ Ալյուր — 2 ճ․ գդ․

_ Շաքարավազ — 10 ճ․ գդ․

_ Վանիլին — 1 թ․ գդ․

_ Կաթ — 1 բաժակ

էկլերի Պատրաստման հաջորդականությունը

_ Առաջին քայլը գոլ ջուր պատրաստելն է, ահա այս բաժակով, մեզ անհրաժեշտ է մեկ բաժակ վերցնել որպես չափս, դա կլինի 200 թե 250 գրամանոց, էականը մեկ հստակ բաժակին հետևելն է

_ Կաթսայի մեջ ենք լցնում ջուրը

_ Վերցնում ենք մեկ տուփ կարագ կամ մարգարին, որը ձեզ հարմար կլինի, կիսում ենք այդ տուփը մեկ կեսը ավելացնում ենք ջրի մեջ, մյուս կեսը կօգտագործենք կրեմի համար

_ Կաթսան հարկավոր է դնել միջին կրակի վրա և շարունակ խառնելով հալեցնել կարագը

_ Ընթացքում խառնում ենք, որ հավասարաչափ և արագ հալվի

_ Այժմ ջրի բաժակի չափսով ալյուր պետք է կամաց-կամաց մաղենք այս խառնուրդի վրա առանց կրակը անջատելու խառնելու շարունակաբար

_ Էկլերը ֆրանսիական աղանդեր է, 19-րդ դարից է տարածվել, հեղինակն է ֆրանսիացի խոհարար Կարեմը

Էկլեր Համեղ և Փքուն

_Երբ վերջացնում ենք ալյուրի անհրաժեշտ չափաքանակը լցնել, մի քանի րոպե այդպես խառնելով բովելուց հետո արդեն զանգվածը պատրաստ է, ահա պետք է ստացվի այսպիսի կպչուն զանգված, որը խառնելուց կաթսայի հատակի վրա շղարշ կմնա, դա արդեն գրավական է, որ այս փուլը ավարտեցինք անջատում ենք գազօջախը և դնում ենք կողքի, որպեսզի այն սառչի

_Այժմ այս զանգվածի վրա պետք է հատիկ հատիկ ձու կոտրենք, սկզբում կոտրենք փոքրիկ տարայի մեջ խառնենք և ավելացնենք խմորին, խմորը լավ խառնենք, հետո անցնենք հաջորդին, դա արվում է նրա համար, որ տարբեր իրավիճակներից ելնելով հնարավոր է 4 կամ 5 ձվի փոխարեն բավարար լինի 3 ձուն, դուք ընթացքում կզգաք, խմորը չպետք է շատ ջրիկ լինի, եթե միանգամից նախատեսված 4 ձուն լցնենք կարող է լավ չստացվի խմորը

_Այս ձևով է պարտադիր ձվի ավելացնելը

_Մեր բաժակի չափսին համապատասխանեց 4 ձուն, այս թանձրության զանգվածը լրիվ նորմալ է, այսինքն իդեալական է

_Այժմ պետք է նախապատրաստենք ջեռոցն ու թավան

_Ջեռոցը նախապես հարկավոր է լավ տաքացնել, եփելու ենք 160 աստիճանում, իհարկե ջեռոցի որակից շատ բան է կախված, դուք արդեն ինքներդ պետք է իմանաք ձեր ջեռոցի նրբությունները

_Տապակի վրա կալկա ենք փռում վրան կարիք չկա ոչինչ քսելու

_Պետք է գդալով փորձենք գեղեցիկ գնդիկների տեսքով դնել զանգվածը, մեկ ճաշի գդալը բավարար է միջին չափի էկլեր ստանալու համար, կա նաև ավելի երկար ճանապարհ նույնաձև էկլերներ ստանալու համար, դա էլ կներկայացնենք

_Սա ուղարկենք ջեռոց և ես էլ ցույց կտամ մյուս հնարավոր տարբերակը էկլեր կերտելու

_Դասական էկլերները ունեն երկարավուն տեսք, մի օր էլ նման էկլերներ կթխենք

_Վերցնում ենք պոլիէթիլենային մեկանգամյա օգտագործման տոպրակ, որպես հարմար տարա հագցնում ենք ահա այսպիսի բանկայի մեջ և մեջը լցնում մեր խմորը, այնուհետև ցելոֆանի ներքևի եզրը կտրում ենք մկրատով և այս անցքից պետք է ձևավորենք գեղեցիկ էկլերներ

_Այս դեպքում ավելի մանր կանենք, դա էլ է հարմար տարբերակ

_Առաջին թավայի էկլերները արդեն պատրաստ են, դա փոխարինենք երկրորդ թավայով

_Տեսեք ինչ հաճելի, փքուն էկլերներ ստացվեցին, 11 միջին չափսի էկլերներ և 13 փոքր չափսի արդեն երկրորդ թավայի մեջ

_Սա ձեզ համար կողմնորոշվելու ցուցանիշ է

_Իսկ այդ ընթացքում կպատրաստենք կրեմը

_Համապատասխան կաթսայի մեջ լցնում ենք 2 ճաշի գդալ ալյուր, այնուհետև 10 ճաշի գդալ շաքարավազ, եթե քաղցր շատ եք սիրում կարող եք 15 գդալի հասցնել շաքարավազը

_ 1 թեյի գդալ վանիլին ենք լցնում և խառնում ենք փոշիները իրար

_Վերցնում ենք մեկ բաժակ կաթ և քիչ քիչ լցնում ենք փոշի զանգվածի վրա, այնպես որ խառնվի և գնդիկներ չմնան

_Դնում ենք մարմանդ կրակի վրա և անդադար խառնելով հասցնում ենք եռման աստիճանի

_Սա էկլերի դասական եփովի կրեմի բաղադրատոմսն է, իհարկե այսօր վաճառքի են հանված նաև էկլերներ սերուցքային կրեմներով, կամ հարիչով հարված կարագով, բայց իսկական էկլերի համն ու հոտը կզգաք միայն այս բաղադրատոմսի օգտագործմամբ

_Այսօր արդեն էկլերի միջուկ որպես կարելի է ոչ միայն քաղցր կրեմ օգտագործել, այլև հալած պանիր, կամ ընդհուպ մինչև ժուլիենով կարելի է լցոնել, շատ համեղ կստացվի, եթե նման ալտերնատիվ բաղադրատոմսեր կցնականաք տեսնել մեր ալիքում, գրեք հաղորդագրությունների բաժնում, ես դա անպայման հաշվի կառնեմ

_Կրեմի այսպիսի պնդությունը բավարար է այն կողքի դնելու համար

_Այնուհետև մեր կարագի կամ մարգարինի երկրորդ կեսը լցնում ենք կրեմի այս տաք խառնուրդի մեջ և անընդհատ խառնելով հալեցնում ենք

_Վերջ կրեմը պատրաստ է դնում ենք կողքի

_Եթե հանկարծ հայտնաբերել եք, որ էկլեր թխելուց առաջ չեք նկատել, որ շաքարի փոշի չունեք տանը, հոգ չէ, մի անհանգստացեք, այժմ մենք հաշված րոպեների ընթացքում արագ կպատրաստենք և տնային պայմաններում կստանանք շաքարի փոշի

_Ընդամենը մեզ հարկավոր է շաքարավազ, այն լցնում ենք հարիչ-բլենդերի խոշոր և կոշտ հատիկներ աղալու համար նախատեսված տարայի մեջ

_Մի քանի րոպե աղում ենք այս հարիչով և վերջ․ շաքարի փոշին ստացանք տնային պայմաններում

_Արդեն կարող ենք հանգիստ էկլերների կրեմները լցնել, շաքարի փոշով պատել և մատուցել

_Միջին չափի էկլերներից մեր ձևավոր փոքրիկ էկլերները առանձնապես չեն տարբերվում, ահա նրանք, այնպես որ լրացուցիչ չարչարվել թե ոչ դուք որոշեք, ինձ որ լսեք գդալով էլ արագ և հեշտ կձևավորեք ամբողջը հաջորդ անգամ

_Կրեմն արդեն սառել է բավականաչափ

Էկլեր Համեղ և Փքուն

_Դե իսկ առանց նորամուծության ես իհարկե չէի կարող, այսօր էկլերների մեջ պատրաստվում եմ հատապտուղներ լցնել կրեմից բացի, լրացուցիչ տոնական և նուրբ էֆֆեկտ հաղորդելու համար

_Եթե թարմ հատապտուղների սեզոն չէ, ապա կարող ենք բավարարվել սառցախցիկից հանված ելակով, ազնվամորիով, մոշով

_Վերցնում էկլերը շուռումուռ տալով գտնում կարի համապատասխան հատված, որպեսզի կտրվածքը հնարավորինս աննկատ մնա, իհարկե կարելի է նաև խոհարարական հատուկ ներարկիչով ընդամենը մեկ անցքից ներս լցնել կրեմը, ավելի կոկիկ կստացվի, բայց քանի որ հատապտուղներ պետք է լցնենք մեջը, ուրեմն սուր դանակով կարերի հատվածից բացվածք կանենք, ներս կլցնենք մեկ կամ մի քանի հատապտուխ և կրեմ մոտ երկու-երեք թեյի գդալ յուրաքանչյուրի մեջ

_Հարկավոր է խմորները եփելուց հետո ծածկի տակ պահել, որպեսզի մինչև կրեմով լցոնելը չչորանան և հեշտ ստացվի լցնելը

_Զարդարում և մատուցում ենք հատապտուղներով, որոնք և ներսում են, իսկ դրսից առավել ևս չեն խանգարի

_Մեր պատրաստած տնային պայմաններում շաքարի փոշին առատորեն կլցնենք էկլերների վրա

_Նաև կարելի է նուտելլա կամ եփովի գլազուր լցնել վրան, դա արդեն ըստ ճաշակի

_Մատուցելիս անպայման հարկավոր է ժպտալ, որպեսզի հյուրասիրությունը ավելի քաղցր ստացվի

_Իհարկե կարող եք նաև հյուրերին պատմել, որ համեղ բաղադրատոմսեր ալիք եք գտել, որտեղից էլ հենց վերցրել եք այս պարզ բաղադրատոմսը, դա ինձ շատ հաճելի կլինի

Էկլեր Համեղ և Փքուն․ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

 

Խնդրում ենք Գնահատեք